Այո, մայիսի 9-ին թռիչք ունեցել ենք՝ Երեւան-Վորոնեժ. Բաժնի պետը՝ «սիգարետային» թռիչքների մասին
«Հրապարակ» թերթը գրում է. «Զվարթնոցի» օդային փոխադրումների կարգավորման բաժնի պետ Ստեփան Փայասլյանին հարցրինք. այս օրերի աղմուկի պատճառ դարձած, Ռուսաստան թռիչք կատարած 2 ինքնաթիռն էլ կալանվա՞ծ են Ռուսաստանում։
«Ես չունեմ պաշտոնական տեղեկատվություն որեւէ օդանավի կալանման մասին, որովհետեւ հայկական որեւէ օդանավ այս պահին թռիչք չի իրականացնում, իսկ մնացած օդանավերը, որոնք այլ երկրների են, նման ինֆորմացիա մեզ չի փոխանցվում»:
Ռուսական մամուլը գրեց, որ «Զվարթնոց»-ից մայիսի 9-ին թռիչք է եղել, որոշ աղբյուրներ պնդում են, որ դա ՀՀ ԱԻՆ-ի սպասարկման ինքնաթիռն է․ եթե այն կալանված է, ի՞նչ են անելու անհրաժեշտության դեպքում։
«Բացառված է, բոլոր թույլտվությունները, որոնք տրվում են մեկանգամյա չվերթների համար, վստահեցնում եմ` դրանցում որեւէ հայկական օդանավ չկա»:
Լավ, ի՞նչ ինքնաթիռ է մայիսի 9-ին թռել «Զվարթնոց»-ից Վորոնեժ։ «Չեմ կարող ասել, իրավասու չեմ, թե Ռուսաստանում ինչ են անում, ես պնդում եմ՝ դրանք հայկական օդանավեր չեն»:
Բոլոր դեպքերում, «սիգարետային» թռիչքներ եղել են։ «Նախորդ թռիչքը` դեպի Կրասնոդար, այո, եղել է, ինչ վերաբերում է երկրորդին, պետք է նայեմ, զանգահարեք 15 րոպեից»: 15 րոպեից պարոն Փայասլյանը խիստ բարեհամբույր ասաց. «Այո, մայիսի 9-ին մենք թռիչք ունեցել ենք` Երեւան-Վորոնեժ»: Ի՞նչ բեռ է եղել, գիտեի՞ք։ «Ոչ, իրենք ընդհանուր գրում են, այդ թվում՝ եւ ծխախոտ»: «Այդ թվո՞ւմ», թե՞ միայն ծխախոտ։ «Որքան հիշում եմ` 90 տոկոսը` հիմնականում ծխախոտ»: Իսկ դրանք ակցիզավորվա՞ծ են, թե՞ կոնտրաբանդա, չե՞ք իմանում։ «Ես միայն թուղթ եմ տեսնում` սենյակումս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...