Եթե 10 տուփ ծխախոտ լիներ, քարը քարին չէր թողնի, ինչո՞ւ է լռում արդարության «էվերեստ» Նիկոլ Փաշինյանը. Գուրգեն եղիազարյան
«Մենք չգիտենք, թե իրականում քանի ինքնաթիռ է մեկնել , որտեղից եւ ուր։ Չգիտենք, թե ինչ էր անում այդ երիտասարդ աղջնակը՝ Դանիայից ժամանած, որը, չլինելով մասնագետ, փորձում էր բոլորին խելք սովորեցնել, մի ամբողջ հսկայական ծառայություն էր ղեկավարում: Այդ հարցին պետք է պատասխանենք»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ անդրադառնալով Հայաստանից դեպի Ռուսաստան ծխախոտի մաքսանենգության դեպքերին:
Գուրգեն Եղիազարյանի խոսքով, այդ հարցի պատասխանը հանրությունը պետք է իմանա: «Հիմա մենք գիտենք երկու դեպքի մասին եւ , փաստորեն, մարդիկ այնքան հանգիստ էին իրենց գործողությունների մեջ, որ մեկ ինքնաթիռը բռնվելիս շատ հանգիստ անցան երկրորդին, մենք դա գիտենք, այսբերգի մյուս հատվածից գաղափար չունենք»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
Հարցին, արդյո՞ք իր կարծիքով ծխախոտով բեռնված ինքնաթիռները ՔԱԿ նախագահ Տաթեւիկ Ռեւազյանի գիտությամբ են թռել, Եղիազարյանը պատասխանեց. «Մենք էությունը մինչեւ վերջ չենք բացահայտել, մարդը գաղափար չուներ ավիացիայից, ավիացիայի հերն անիծեց, մի բանից գաղափար ուներ, չէ՞: Միգուցե մաքսանենգ ճանապարհով ծխախոտի՞ց գաղափար ուներ»:
Նշենք, որ ռուսալեզու EADaily-ը նախօրեին տեղեկացրել էր, որ ՌԴ Վորոնեժ քաղաքի օդանավակայանում հայտնաբերվել է Հայաստանից ժամանած մաքսանենգ ծխախոտի նոր խմբաքանակ: Ըստ աղբյուրի, բեռը հայտնաբերվել էր տրանսպորտային ոստիկանության կողմից, որն այն ուղարկել է փորձաքննության: Այնուհետեւ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մայիսի 9-ին Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ 18 տոննա 831 կիլոգրամ մաքսանենգ ծխախոտի առգրավման մասին։ Իսկ ավելի վաղ, ապրիլի 25-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ գործողությունների արդյունքում Կրասնոդար քաղաքի օդանավակայանում Հայաստանից ժամանած խոշոր խմբաքանակի ծխախոտ էին առգրավել: Լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց այն մասին, որ գործարքը համակարգվել է ՀՀ վարչապետի ընտանիքի անդամների կողմից: Մասնավորապես, շոշափվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի եղբոր՝ պատգամավոր Հրաչյա Հակոբյանի անվան հետ:
Գուրգեն Եղիազարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ դեպքերով քրեական գործ չի հարուցվել. «Եթե մինչեւ այսօր չի հարուցվել, դա տարօրինակ չէ՞: Արդարության «Էվերեստը»՝ Նիկոլ Փաշինյանը, որը անընդհատ արդարություն է քարոզում, այսօր շատ համեստ է իրեն պահում եւ իրեն յուրահատուկ բառապաշարով արդարությունից չի ճղճղում, միլիոնավոր դոլարներից ծպտուն չի հանում, իրեն առավել քան համեստ է պահում: Այն «լուրջ » պատգամավորը՝ աներձագը, գիտենք, որ խրոխտ մեկին դատի է տալիս, անհասկանալի է, թե ինչու: Ընդհանրապես, այդ ընտանիքը խայտառակության մեջ է»:
Անդրադառնալով Միքայել Մինասյանի մեկ այլ հայտարարությանը, որով նախկին դեսպանը վարչապետի ընտանիքին մեղադրեց Հնդկաստանից մաքսանենգ ճանապարհով ադամանդ ներկրելու միջոցով գումար աշխատելու եւ Հայաստանը միջազգային մաֆիոզ համակարգի մեջ ներքաշելու համար, Գուրգեն Եղիազարյանն ասաց. «20 միլիարդ դրամի ադամանդի գործն էլ է ինչ-որ լրջագույն շղարշով պատված: Մենք պետք է հասկանանք, որ սա Նիկոլի Հայաստանն է, որտեղ կա ինքնաթիռը մաքսանենգ ծխախոտով բարձած ապրանք, կա ադամանդ, այդպես էլ չհասկացված, թե որտեղի՞ց, ի՞նչ, ե՞րբ, եւ մենք, Ձեզ հետ միասին, կարող ենք միայն կասկածել, կան իրավապահներ, որոնք քրեական գործեր չեն հարուցում, չգիտես ինչու: Մինչդեռ, եթե 10 տուփ ծխախոտ լիներ, քարը քարին չէր թողնի, իսկ հիմա լռում է»:
Գուրգեն Եղիազարյանի կարծիքով, ծխախոտի մաքսանենգության դեպքերն իրենց հետքը թողնելու են նաեւ հայ-ռուսական հարաբերությունների վրա: «Պատկերացրեք, եթե ռուսները միլիոնավոր դոլարների վնաս հասցնեին ՀՀ-ին, բնական է, որ մենք անմասն չէինք մնա եւ կհարցնեինք, թե ինչու է մեր ստրատեգիական գործընկերն այդպես վարվում մեր տնտեսության հետ: Հիմա նոր խնդիրներ են առաջանում եւ այն, որ մինչեւ օրս հայտարարություն չի եղել իրավապահների կողմից, քրեական գործ չի հարուցվել, թույլ տվեք կասկածել, որ Կեսարի կինը անմեղ չէ»,-ասաց Գուրգեն Եղիազարյանը:
«Մինչեւ հպարտ քաղաքացին չհասկանա, թե մենք որտեղ ենք հայտնվել, այս կրկեսն այսպես կշարունակվի: Երբ նա իշխանության չլինի, մենք այնպիսի արտառոց դեպքերի կհանդիպենք, այս ստի շուկայում, որ ի՞նչ է 20 միլիարդի ադամանդը, 300 միլիոն դոլարի մաքսանենգ ծխախոտը»,-եզրափակեց Գուրգեն Եղիազարյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...