Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր

Կվերադառնան, եթե խոստանան չծեծել

Մեր՝ խորհրդարան վերադառնալու, ավելի կոնկրետ՝ ԱԺ նիստերի դահլիճ վերադառնալու հնարավորությունը պայմանավորված է ԱԺ իշխանական թեւի ներկայացուցիչների կողմից տրվող երաշխիքներից, առնվազն ԱԺ նախագահի կողմից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը՝ անդրադառնալով հարցին, թե երբ են ԼՀԿ պատգամավորները վերադառնալու եւ մասնակցելու ԱԺ նիստերին:

Նրա խոսքով, Ազգային ժողովի նախագահը միայն իշխանության եւ «Իմ քայլը» խմբակցության նախագահը չէ. «Այս երաշխիքները, որոնք մենք ակնկալում ենք եւ որոնք կլինեն այն կարեւոր հանգամանքը, որ մեզ թույլ կտա մտածելու, որ այլեւս նիստերի դահլիճում տեղի չի ունենա բռնության դեպք, մեզ թույլ կտա վերադառնալ բնականոն աշխատանքի։

Այս պահին չունենք որեւիցե վերջնական որոշում՝ արդյոք հերթական լիագումար նիստերին կլինենք, թե ոչ, առայժմ քննարկում ենք նաեւ հասկանալու եւ ընկալելու իշխանության դիրքորոշումը այս հարցի վերաբերյալ»,-ասաց ԼՀԿ պատգամավորը:

«Ի՞նչ երաշխիքներ կան, որ օրինակ ոչ իշխանական թեւի կանայք Ազգային ժողովի ամբիոնից որեւիցե քաղաքական հայտարարություն կամ սուր քննադատական խոսք հնչեցնելուց հետո չեն ենթարկվի նման բռնարարքի։ Մեր աշխատանքը դրսում, հասարակության հետ, պատգամավորական գործունեության շրջանակներում որեւէ կերպ չի տուժել, մենք բնականոն ձեւով շարունակում վենք մեր աշխատանքը իրականացնել:

Չէի ասի, թե որեւիցե լարվածություն կա կոնկրետ կանանց հետ, որովհետեւ հանդիպումներ, առնչություն չենք ունեցել, միջադեպից հետո քննարկումներ տեղի չեն ունեցել, իներտ վիճակ է այս պահին։ Բայց նաեւ կարծում եմ, որ հենց կանանց կողմից էլ պետք է քննադատական խոսք հնչեր տվյալ ելույթի վերաբերյալ, որովհետեւ մենք ականատես ենք լինում, թե քննադատական խոսքերին ինչպիսի ռեակցիաներ է տալիս իշխանությունը, ինչի իմ կարծիքով անթույլատրելի է։ Պետք է հասկանալ, որ բոլորը միակարծիք չեն կարող լինել։ Նույն հարցի շուրջ կարող են ունենալ տարբեր մոտեցումներ, տարբեր դիրքորոշումներ եւ դա միանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է»,-ընդգծեց նա:

Աննա Կոստանյանը նկատեց, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած խոսք կարելի է վերագրել սադրանքի. «Սովորական վերլուծական, օրինակ, կառավարության ծրագրի վերաբերյալ ընդդիմության կողմից որեւէ վերլուծական դատողություն նույնպես կարելի է վերագրել սադրանքի։ Այս պահին մենք ականատես ենք լինում մի երեւույթի, որ խոսքի արժեքը նսերմացվում է։ Այսինքն կարելի է Ազգային ժողովի ամբիոնից ցանկացած տեսակի հայտարարություն անել եւ դրա պատասխանատվությունը չկրել կամ ցանկացած քննադատական խոսք վերագրել սադրանքի եւ դրանով հանգիստ նստել տեղը եւ մեկնաբանել, որ մեզ սադրել են, եւ մենք համարժեք պատասխան ենք տվել։ Մարդու բարձր գիտակցական մակարդակը հենց դրանով է արտահայտվում, որ եթե նունիսկ սադրանքի խոսք է հնչել, պետք էր ընդամենը չտրվել։

Եթե խոսքը վերաբերում է բռնության դեպքին, որ դա նորմալ է եւ դա վերագրում են այն հանգամանքին, որ եվրոպական երկրների խորհրդարաններում նույնպես մենք կարող ենք ականատես լինել նման երեւույթների, ինձ համար դա անընդունելի է։ Բռնությունը որեւիցե կերպ, որեւիցե անձի կողմից, որեւիցե ձեւաչափով չի կարող արդարացվել եւ արժանի է միմիայն քննադատության։ Այո, բովանդակային տարաձայնություններ, քննադատություններ կարող են լինել եւ դա նորմալ է, բայց ոչ բռնարարք»:

Ընդդիմադիր պատգամավորը անդրադարռնալով նրան, որ վարչապետն իր ելույթում, ըստ էության, արդարացրեց բռնությունը՝ դա վերագրելով սադրանքի կամ հոգեբանական բռնաճնշման, ասաց. «Մեղմ ասած այնքան էլ ուրջ մոտեցում չէ եւ այո, որեւէ մեկս չի կարող որեւիցե երաշխիք ունենալ, որ քննադատական խոսքի ժամանակ ինչ-որ առասրկաներ օդում չեն նետի միմյանց վրա։ Եւ ասել, որ դա նորմալ է, այլ խորհրդարաններում էլ են լինում, ինձ համար առնվազն լուրջ չէ։ Քանի որ մենք ընդհանուր խմբակցության մակարդակով քննարկումներ չենք ծավալել, կփորձեի զերծ մնալ խմբակցության պատգամավորի մասնակցությունը կամ չմասնակցությունը մեկնաբանելուց»: