Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչություն
«Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու: Հայտարարությունը՝ ստորև․
«Սույն թվականի մայիսի 20-ին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն ՀԱՄԱԴՊՎ ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին մեզ համար դեռևս անհայտ գործի շրջանակներում բացատրություն տալու:
Միաբանությունը հրավիրում է ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Արթուր Դանիելյանի ասուլիսին, որը տեղի կունենա Քրեական ոստիկանության գլխավոր վարչության մասնաշենքի մուտքի մոտ՝ հարցաքննության ավարտից հետո:
Միաբանությունը ողջունում է Քրեական ոստիկանության ջանքերն ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակներում և հույս է արտահայտում, որ քննվող գործը չի համալրի քաղաքական հետապնդումների նպատակով հարուցված քրեական գործերի ցանկը:
Միաբանությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը աջակցել բոլոր շահագրգիռ շրջանակներին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող բազմաթիվ ծայրահեղական և ահաբեկչական բնույթի հանցանքների դեմ պայքարում:
Խորը ցավով և կսկիծով պետք է արձանագրենք, որ նախկին և ներկա իշխանությունների հանցավոր անգործության և անփութության, հաճախ՝ նաև հակապետական միտում պարունակող քայլերի հետևանքով ներկայումս որևէ պատիժ չեն կրել պետական շինություններ զավթած, ոստիկաններին գնդակահարած, բժիշկներին պատանդ պահած ահաբեկիչները: Պատիժ չեն կրել արդեն 8 ամիս շարունակ կոմայի մեջ գտնվող ՀՀ զինված ուժերի փոխգնդապետին ծեծի ենթարկած մերձիշխանական շրջանակները: Պատիժ չեն կրել երկրում սահմանադրական կարգ տապալած ու արդարադատությանը խոչընդոտած օտարերկրյա գործակալները՝ երկրի վարչապետի գլխավորությամբ:
Պատիժ չեն կրել հացադուլի հետևանքով ազատազրկման վայրում մահացած լրագրողի մահվան պատասխանատուները: Անպատիժ են սեռական փոքրամասնությունների և այլ հոգեկան շեղումներ ունեցող մարդկանց հանցագործությունները: Պատիժ չեն կրել առևանգման փորձ կատարած օտարերկրյա գործակալական ցանցերի խուլիգանախմբերը: Պատիժ չեն կրել ապօրինի ձեռնարակատիրական գործունեությամբ ֆինանսավորվող ապատեղեկատվություն և ատելություն տարածող խմբերի ներկայացուցիչները:
Այս և բազմաթիվ այլ ծանրագույն հանցագործությունների բացահայտման գործում միաբանությունը պատրաստակամ է համապարփակ աջակցություն ցուցաբերել իրավապահներին:
Լիահույս ենք, որ հենց նմանատիպ հանցագործություններ բացահայտելու նպատակով է Արթուր Դանիելյանը հրավիրվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի բաժին»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...