Համավարակի ազդեցությունը․ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է.
«Ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել ՀՀ հիմնական տնտեսական ցուցանիշներում ընթացիկ տարվա առաջին եռամսյակում: Նկատվե՞լ է, արդյոք, տնտեսության վրա կորոնավիրուսի համավարակի ազդեցությունը:
Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել՝ երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար: Այդ առումով ի՞նչ դեր ունեցան ՀՀ կառավարության ձեռնարկած միջոցառումները:
Այս հարցերի շուրջ «ՀՀ»-ն զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ։ Մասնավորապես, խոսելով երկրորդ եռամսյակում սոցիալ-տնտեսական արդյունքների վրա համավարակի ազդեցության հնարավոր մեղմման համար ձեռնարկվող քայլերի մասին, նա նշել է. «Առաջին հերթին նպատակահարմար կարող է դիտարկվել բյուջետային ծախսերի մեծացումը, ինչը, բնականաբար, կհանգեցնի ինչպես արտաքին, այնպես էլ ներքին պարտքի ավելացմանը:
Որպես ծախսերի մեծացման հնարավոր աղբյուր կարող է դիտարկվել նաև փողի էմիսիան՝ որպես սահմանային մեծություն դիտարկելով միջազգային պահուստների փաստացի մեծությունը: ՀՀ կառավարությունն արդեն իսկ գործադրել է միջոցառումների մի շարք փաթեթներ, որոնցից են նաև նորարարական դրամաշնորհները, որոնք, ցանկալի կլիներ ավելի ընդլայնել:
Առանձին դեպքերում նպատակահարմար է ըստ տնտեսության ոլորտների առանձնահատկությունների դիտարկել ոչ սովորական լուծումներ: Օրինակ, շինարարության անկման հաղթահարման ուղիներից մեկը կարող է լինել 2 հերթափոխով աշխատանքը, ինչով նաև որոշակիորեն կլուծվի, մասնավորապես, արտագնա աշխատանքի չմեկնած մարդկանց զբաղվածության հարցը: Մարզերում սոցիալական աշխատանքների ծավալների ընդլայնումը կարող է նշանակալիորեն թեթևացնել ժամանակավորապես գործազուրկի կարգավիճակում հայտնվածների կամ մինչև այդ գործազուրկ մարդկանց կենսապահովման խնդիրը:
Այս մասով, աշխատուժի պահանջարկը նույնիսկ պետք է գերազանցի նրա առաջարկին: Մյուս կարևոր խնդիրը, որը հարյուրհազարավոր մարդկանց համար կենսական է, գյուղատնտեսական արտադրանքի իրացման խնդիրն է. գյուղատնտեսական աշխատանքներում զբաղվածներին հնարավորինս պետք է ազատել դժվարությամբ ստեղծված բարիքի իրացման հոգսերից»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...