Արեւիկ Անափիոսյանն՝ իր ազատման մասին. իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի
«Հրապարակ» թերթը գրում է. «Ձեր պաշտոնաթողության պատճառն իսկապե՞ս Հարվարդում սովորելն է, այդ դեպքում ինչո՞ւ չգնացիք՝ հարցրինք ԿԳՄՍ նախկին փոխնախարար Արեւիկ Անափիոսյանին։ «Գնացել եմ»: Դուք հիմա Հարվարդո՞ւմ եք։ «Ես հիմա Հայաստանում եմ եւ հետո էլի վերադառնալու եմ այնտեղ»:
Տեղեկացրել էիք, որ օրերս աշխատանքի եք անցել հայաստանյան ՄԱԿ-ի գրասենյակում։ «Այո»: Ե՞վ։ «Եվ իմ գործատուի համար դա խնդիր չէ»: Բա ինչպե՞ս եք այս պայմաններում Երեւան-Հարվարդ տրանզիտն ապահովում։ «Դա իմ խնդիրն է. ես սովորում եմ Հարվարդի բիզնես դպրոցում, վերադարձել եմ Հայաստան, որովհետեւ երրորդ մոդուլը պետք է օնլայն անի, եւ չորրորդ մոդուլը, որը ես պետք է ապրիլին ավարտեի, տեղափոխվել է աշուն` կորոնավիրուսի պատճառով, որովհետեւ ողջ աշխարհը փակ է»:
Արժե՞ր 4 ամսվա կրթության համար հսկա պաշտոն, բարեփոխումների ծրագիր «թողնել»։ «Ինտենսիվ կրթություն է, որի ընթացքում ես իմ գիտելիքներն եմ ավելացնում»: Խոսվում էր ԿԳՄՍ-ում գրանտների մասին, ասում էին՝ խնդիրներ ծագեցին, այդ պատճառով աշխատանքը թողեցիք։ «Նման որեւէ խնդիր չի եղել, եւ նման լուրեր տարածողների հետ կապված՝ համապատասխան իրավական քայլեր եմ արել»: Իսկ հնարավո՞ր է իշխանափոխությունից հետո այլ բան պարզվի։ «Ոչ, հնարավոր չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...