Ուժային կառույցներից դուրս եկողները համախմբվում են Վանեցյանի շուրջը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ուժային կառույցներից դուրս եկողներն այս օրերին գնում, հավաքվում են Արթուր Վանեցյանի կողքին։ Ոստիկանությունից, դատախազությունից, քննչականից ազատվածներ, բայց հատկապես Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակիցներ, որոնք Վանեցյանի շուրջը մինի-իրավապահ մարմին են ձեւավորել։ Ավելին, այդ կառույցներում դեռեւս աշխատող մարդիկ էլ են պարբերաբար կապվում Վանեցյանի հետ՝ հարցնում, թե երբ է սկսելու իր գործունեությունը, եւ ասում են, որ ուզում են դիմում գրել եւ հեռանալ ծառայությունից՝ միանալով իրեն։
Հիշեցնենք, որ Արթուր Վանեցյանը դեռեւս մի քանի ամիս առաջ՝ մինչեւ արտակարգ դրությունը, հայտարարել էր քաղաքական կուսակցություն ձեւավորելու մտադրության մասին, սակայն նոր կուսակցության հիմնադիր համագումարը չի կարողանում հրավիրել համավարակի պատճառով։ Մեր տեղեկություններով, արդեն մոտ 1700 դիմում է ստացվել՝ դեռեւս չձեւավորված կուսակցությանն անդամագրվելու խնդրանքով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...