Փաշինյանը հանձնարարել է մաքսանենգ ծխախոտի հարցով քրգործ հարուցել՝ իր մերձավորներին «մաքրելու» համար
Hraparak.am-ի հավաստի տեղեկություններով՝ ՊԵԿ-ում այս պահին խուճապ է։
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ զանգահարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին և հրահանգել շտապ կարգով քրեական գործ հարուցել Հայաստանից տնտեսական ապրանքների անվան տակ Վորոնեժ մաքսանենգ ծխախոտ արտահանելու գործով և մաքսայինի այդ օրվա հերթապահներին աշխատանքից ազատել, որպեսզի իր և իր ընտանիքի անդամների անունները կարողանա մաքրել այս պատմությունից։
«ՊԵԿ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կառույցում այս պահին խուճապային վիճակ է, քանի որ փորձում են քավության նոխազ դարձնել անմեղ մաքսավորների: Սակայն կա վտանգ, որ նրանց ազատելու կամ քրեական գործ հարուցելու դեպքում, շարքային աշխատողները կտան անուններ՝ նշելով, օրինակ, որ կատարել են ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանի հանձնարարությունը»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...