Մարդասպան Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել
Analitik.am կայքը հրապարակել է հոդված, որում անդրադարձել է ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանի պահման ռեժիմին: Կայքի հրապարակումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Analitik.am-ի տեղեկություններով, մարդասպան Մհեր Ենոքյանի պահման ռեժիմը փոխվել է՝ փակից կիսափակ:
Կիսափակ ռեժիմը ենթադրում է, որ խցում անձը չի կարող մենակ պահվել: Սակայն ռեժիմի փոփոխվելուց հետո Մհեր Ենոքյանը շարունակում է մենակ լինել խցում, նրան այլ խուց չեն տեղափոխում, քանի որ Ենոքյանը հոգեպես անհավասարակշիռ պահվածք ունի՝ պսիխոպատ է, և այլ անձանց հետ նույն խցում գտնվելու դեպքում չի կարող զերծ մնալ կոնֆլիկտներից։ Մարդասպան Մհեր Ենոքյանին փորձում են վաղաժամկետ ազատ արձակել, հետևաբար կարևոր է, որպեսզի նա որևէ կոնֆլիկտ չունենա՝ ցույց տալու համար, թե իբր դրսևորել է պատշաճ վարքագիծ։ Հենց այս պատճառով էլ Ենոքյանին արտոնյալ պայմաններում են պահում՝ զերծ պահելով այլ անձանց հետ կոնֆլիկտներ ունենալուց, ինչը, հաշվի առնելով վերջինիս վարքագիծն, անխուսափելի է, եթե այլ անձանց հետ գտնվի նույն խցում։
Ենոքյանի պահման պայմաններում նման անօրինականություն է թույլ տրվել «Սորոսի» հիմնադրամի կողմից Արդարադատության նախարարության վրա եղած ճնշումների արդյունքում։
Նշենք, որ հարցում է ուղարվկել Արդարադատության նախարարություն՝ հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ մարդասպան հանցագործի պահման ռեժիմի փոփոխություն է տեղի ունեցել, սակայն նա շարունակում է մենակ գտնվել խցում, ինչն անօրինական է, ինչո՞վ է պայմանավորված մարդասպան Ենոքյանի արտոնյալ կարգավիճակը»։


















































Մհեր Ենոքյանի բանտային ռեժիմի փոփոխության որոշումն անընդունելի է. պայմանների մեղմացումը չպետք է վերաբերի դաժան մարդասպաններին
Ողջունում եմ Վարչապետի և Նախագահի որոշումը
Մհեր Ենոքյանին ներում չի շնորհվել
Զարուհի Մեջլումյանը հրաժարվում է հրապարակել Մհեր Ենոքյանի ներման խնդրագրի պատասխանը
ՀՀ նախագահի աշխատակազմի արձագանքը` ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի ներման հարցի շուրջ
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...