Հաստատությունները, ինստիտուտները հիմնահատակ քանդում են, վերածում խմբապետության. Ալավերդյան
Հանրային խորհուրդն օրինական ստեղծված մարմին է և, համոզված եմ, որ նախագահի փոփոխությունը կոչված էր կազմաքանդելու ևս մեկ հաստատություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանը։
«Տեսնում ենք, որ ուղղակի քանդվում է ևս մեկ հաստատություն, որ որևէ այդպիսի հաստատություն չկատարի իրեն վերագրած գործառույթները, որոնք նախատեսված են օրենքով»,- ասաց Ալավերդյանը՝ հավելելով.« օրինակ՝ ՍԴ-ի մասին արդեն ասում են, որ այն ուղղակիորեն վերացնելու են։ Այդտեղ պետք է կապը տեսնել և չնայել հատվածական։ Դա բոլոր հաստատությունների, ինստիտուտների հիմնահատակ քանդելն է, վերածելն է ինչ-որ մի խմբի, խմբապետության։ Դա անգամ տոտալիտարիզմ էլ չի։ Գալիս է խումբ և յուրացնում է ամբողջ իշխանությունը՝ իր բոլոր հաստատություններով, իսկ երբ չի ստացվում դա ամբողջովին խեղաթյուրելը և փոխելը, վերացնում են»։
Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան գրառմամբ թիրախավորել էր ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային՝ պայմանավորված նրա սեռով, բացի այդ կասկածի տակ դրել նրա՝ որպես ադրբեջանագետի գործունեությունը ։ Եւ ընդհանրապես սոցիալական հարթակներում ընդդիմախոսների վերաբերյալ նրա գրառումները և մեկնաբանությունները ուղեկցվում են հայհոյանքներով, որը ստեղծում է ատելության և անհանդուրժողականության մթնոլորտ
Տիկին Ալավերդյանը կարծում է՝ իրավիճակը շատ ավելի լուրջ է, քան ինչ-որ անձի փողոցային լեզվով խոսելը և այն ինչ տեղի է ունենում ավելին է, քան երևացող մասը։
Ըստ Ալավերդյանի՝ նման հայտարարությունները ցույց են տալիս, որ պարզապես գոյություն չունի այդպիսի հաստատություն, նրանք ոչնչացնում են հաստատության գոյության փաստը՝ տարբեր ձևերով։
«Կնոջ հասցեին նման հայտարարությունները փոքր նպատակ չի հետապնդում։ Դա մեթոդ է։ Հանրությանը սովորեցնում են այդ մեթոդներին, այդ ձևաչափով ապրելուն և դա կոչված է կազմաքանդելու հաստատությունը։ Եթե դա այդպես չլիներ, Հանրային խորհրդի 44 անդամներից մեկը կարձագանքեր, ուրեմն նրանք ևս համաձայն են այս ամենի հետ, ինչ կատարվում է։ Ես պատահաբար չէ, որ դուրս եմ եկել հանրային խորհրդից։ Ես պարզապես զարմանում եմ, այդտեղ այնքան հարգված, բարձր բարոյական նկարագրով մարդիկ կան»,- ասաց նա՝ հավելելով, որ Հանրային խորհրդի անդամներն իրենց լռությամբ նպաստում են կառույցի կազմաքանդմանը։
Լարիսա Ալավերդյանը կարծում է, որ բոլոր հաստատությունները կազմաքանդվում են կամ փոխարինվում են իմիտացիոն հաստատություններով, որ ամբողջ իշխանությունը կենտրոնանա մեկ անձի կամ նրան շրջապատող անձանց ձեռքում։ Բացի այդ՝ Լարիսա Ալավերդյանը գտնում է, որ կան նաև հեռահար նպատակներ ՝ կապված Հայաստանի արտաքին քաղաքականության հետ։ Մասնավորապես՝ Ալավերդյանը նշեց, որ աշխարհաքաղաքական առումով Հայաստանը հետաքրքրում է աշխարհին միայն երկու տեսակետից՝ առաջինը Ռուսաստանի հետ հարաբերություններն են, այսինքն, որ Հայաստանն ամբողջովին հրաժարվի Ռուսաստանի կողմնորոշումից, մինչև անգամ թշնամական դիրք ընդունի։ Երկրորդ հանգամանքը, որով Հայաստանը հետաքրքրում է միջազգային հանրությանը, ըստ Ալավերդյանի՝ Արցախի պատասխանը կասկածի տակ դնելն է և յուրովի մեկնաբանությամբ դեպի կործանում տանելը։
«Այն խնդրի, որը վաղուց լուծված է։ Ինձ համար միշտ կասկածելի է եղել, երբ կասկածի տակ էին դնում Արցախի պատասխանը։ Այդ պատասխանը՝ ի դեմս Արցախի հանրապետության, համայն հայության կոնսենսունսով լուծված է և, երբ նորից այսօր դրվում են հարցեր, թե ինչպես է լուծվելու։ Սկզբում մի քանի հոգով քննարկումներ են անելու, հետո բերելու են... Կներեք՝ ինչու՞ են ՀՀ ժողովրդին ցանկանում բերել և հանցակից դարձնել»,- ասաց Ալավերդյանը։
Ալավերդյանն ափսոսանքով արձանագրեց, որ եվրոպական կամ համաշխարհային մակարդակով չինովնիկները պատրաստ են աչք փակել ամեն ինչի վրա։
«Տեսեք ՝ Ադրբեջանում ինչ է տեղի ունենում։ Նրանց հայտարարություններին որևէ արձագանք եղե՞լ է, իհարկե ոչ։ Օրինակ՝ այլ պետությունների հանդեպ անմիջապես հայտարարվում են սանկցիաներ։Ինձ համար՝ որպես անձի, ով զբաղվում է Արցախի հիմնահարցով, ով զբաղվում է արդեն 32 տարի, որևէ կասկած, թե ինչու պետք է մանիպուլյատիվ տեխնոլոգիաներով ամբողջովին ենթարկեցնել մի ամբողջ երկիր հայության՝ ինչ- որ ոչ պատշաճ գրագետ, ոչ ունակ, ոչ մի քաղաքական կենսագրություն չունեցող խմբի։ Ինչու՞ են աչք փակում այն խայտառակ մի վիճակի հետ, երբ երկրի ղեկավարը պազրապես պահանջում է փակել դատարանների մուտքերն ու ելքերը, իսկ հետո վիրավորում է, օժանդակում է իր խոսքերով, որ ՍԴ կին դատավորի նկատմամբ բռնություն գործադրեն։ Ու՞ր է այդ միջազգային հանրության արձագանքը»,- ասաց Ալավերդյանը՝ նշելով, որ միջազգային չինովնիկների համար մարդու իրավունքների նշանակությունն ամենավերջին տեղում են. «Նրանց համար առաջնային խնդիրն այն է, որ հանկարծ որևէ մեկը միջազգային օրենքի ամբողջ ճշմարտությամբ չունենա սեփական կարծիք և սեփական ժողովրդի կամոք չընտրի իր ապրելու ձևը, ձևաչափը։ Խոսքը գնում է Արցախի մասին։ Հիշեք Կատալոնիան։ Հիշեք Եվրոպան ինչ արեց։ Հասկանալի է, չէ, որ Կառլես Պուչդեմոնն իրենց համար պետության դեմ հանցագործություն կատարած անձ է, ինչ վերաբերմունք ունեն նրանք Արցախի անկախության համար պայքարած ղեկավարների նկատմամբ»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...