Կարևոր է՝ ով է երեխայի սեռական դաստիարակությամբ զբաղվելու. քահանան՝ Լանզարոտեի կոնվենցիայի մասին
Կարևոր է՝ ով է երեխաների սեռական դաստիարակությամբ զբաղվելու՝ երեխայի ծնո՞ղը, ազգային-քրիստոնեական արժեքներ կրող որևէ մե՞կը, թե՞ արևմտյան՝ «իրավապաշտպան» համարվող խմբերը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տեր Զարեհ քահանա Աշուրյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան (առավել հայտնի՝ Լանզարոտեի կոնվենցիա) վավերացնելու մասին հարցին:
Նրա խոսքով՝ մանկահասակ երեխաներին սեռական դաստիարակություն տալը շատ վտանգավոր կարող է լինել. երեխայի հոգեվիճակի վրա վատ ազդեցություն կարող է թողնել, եթե դրանով զբաղվի սխալ մարդ:
«Չեմ կարծում, թե երեխաների սեռական դաստիարակությունը պետք է ստանձնեն որոշակի կառույցներ կամ խմբեր, այն էլ՝ այդ տարիքում: Եթե պետք է զբաղվեն այնպիսի կազմակերպություններ, որոնք լծված են, օրինակ, ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանությանը, վտանգներն ակնհայտ են: Երեխաները սեռական դաստիարակություն պետք է ստանան ընտանիքներում, ծնողներից»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է կոնվենցիայում առկա «սեռական կողմնորոշում» եզրույթին, քահանան նշեց, թե այդ եզրույթն ինքնին է սխալ քրիստոնեական տեսանկյունից. «Մարդը ծնվում է կոնկրետ սեռով, ոչ թե՝ կողմնորոշվում: Անընդունելի է երեխաներին նման բան սովորեցնել, հարկ չունենք բացատրել մեր երեխաներին՝ ինչ բան է սեռական կողմնորոշումը, գենդերը: Այդ տարիքում պետք է հնարավորինս պաշտպանենք այդտեսակ եզրույթների կիրառումից, ուր մնաց՝ ինքներս սովորեցնենք»,-ասաց նա՝ ընդգծելով, թե ինչ տեսակետներ էլ հնչեն, պետք է հավատարիմ մնալ Սուրբ Գրքից բխող ճշմարտությանը:
Նա ընդգծեց՝ եկեղեցին դեմ է լինելու բոլոր այն հարցերին, որոնք հակասում են քրիստոնեական, ազգային արժեքներին: «Եկեղեցու դերը եղել ու մնալու է զավակներին փրկության ուղղորդելը, հարկ եղած դեպքում՝ նաև հնարավոր խնդիրների, վտանգավոր նախաձեռնությունների մասին բարձրաձայնելը»,-ասաց նա:
Հիշեցնենք՝ օրերս Ազգային ժողովում 79 կողմ ձայնով ընդունվեց «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին հարցը, որն ստորագրվել է ԵԽ 47 անդամ պետությունների կողմից և ուժի մեջ է մտել արդեն 45 պետություններում:
Կոնվենցիայի վավերացմամբ Հայաստանը ստանձնելու է մի շարք պարտավորություններ, որոնց թվում են՝ ձեռնարկել օրենսդրական կամ այլ տեսակի՝ ներառյալ կազմակերպական, քաղաքականության փոփոխման միջոցառումներ՝ ապահովելու համար կրթական, առողջապահության, սոցիալական պաշտպանության, դատական և իրավապահ, ինչպես նաև սպորտի, մշակույթի, հանգստի ոլորտներում պարբերաբար շփում ունեցող անձանց շրջանում երեխաների պաշտպանությունն ու նրանց իրավունքների վերաբերյալ իրազեկումը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...