«Գազելների» վարորդների օրվա պլանը նվազեցնելու հարցը կքննարկվի
Տրանսպորտը ախտահանվում Է Երեւանի քաղաքապետարանի կողմից, իսկ ախտահանիչ նյութերն ու դիմակները ձեռք են բերում գիծը շահագործող ընկերությունները: Այս մասին այսօր՝ մայիսի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Հակոբյանը:
Դիտարկմանը, որ արդեն հիմա կան բողոքներ, որ վարորդները դիմակները կրում են կզակի տակ, ձեռնոցները չեն փոխում, նա արձագանքեց. «Մենք չունենք այնքան մարդկային ռեսուրսներ, որ վերահսկողություն իրականացնենք 800 Գազելների ու 300-ից ավելի ավտոբուսների շրջանում: Այդ պատճառով կխնդրեի քաղաքացիներին, որ եթե տեսնում են, որ մի բան սխալ է արվում, հորդորել ուղղել սխալը: Միմյանց վերսհակողությունը մեծ ազդեցություն կունենա»:
Ինչ վերաբերում է նրան, որ քիչ ուղեւորահոսքի պարագայում արդյոք չի քննարկվում վարորդների վրա դրված օրական պլանը նվազեցնելու հարցը, փոխքաղաքապետն ասաց. «Մասնավոր կազմակերպություններն իրենք են որոշում իրենց գործունեության հետ կապված սահմանաչափերը: Այսօր օրվա վերջում կամփոփենք, դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ ճանապարհով պետք է առաջ շարժվենք, քանի որ ուղեւորահոսքը բավականին քիչ է: Պետք է հասկանանք, թե ինչպես պետք է Երեւանում շահագործվեն թե մասնավոր ուղեւորագծերը, թե համայնքի եղած գծերը, քանի որ շահութաբերություն չկա»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...