Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, դա կանեմ. Փաշինյան
Որ պահին նախկին նախագահների հետ Արցախի հարցը քննարկելու անհրաժեշտություն տեսնեմ, ոչ մի խնդիր չկա, որ դա տեղի ունենա: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Կա այսպիսի հանգամանք, որ նախկինում վարած բանակցությունների մասին ինստիտուցիոնալ տեղեկատվությունը պետական կառավարման համակարգում առկա է: Համենայնդեպս այն ինֆորմացիան, որի կարիքը ես ունեցել եմ»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակցային ձեւաչափին, Փաշինյանն ասաց. «Մենք բազմիցս արտահայտել ենք մեր կարծիքը, որ Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը բանակցություններին էական ու կարեւոր ենք համարում, որովհետեւ չենք պատկերացնում խնդրի լուծում առանց Արցախի ընտրված ներկայացուցիչների մասնակցության:
Խոսվում է այն մասին, որ մեզ չի հաջողվել Արցախին վերադարձնել բանակցային սեղան այնպես, ինչպես դա չի հաջողվել վերջին 22 տարում, երբ 1998 թվականին Արցախը բանակցային սեղանից դուրս թողնվեց: 22 տարի ամբողջ միջազգային հանրություն աշխատել է այդ պայմաններում: Այդպես եղել է լռելյայն, որ Արցախը պետք է բանակցությունների սեղանի շուրջ չլինի: Սա իր հետ բերում է որոշակի բարդություններ: Մեր պատկերացումն այն է, որ մենք չենք կարող Արցախի հարցը լուծել առանց նրա ընտրված ներկայացուցիչների: Մենք չենք կարող որոշումներ կայացնել Արցախի ընտրված ներկայացուցիչների փոխարեն»,-հայտարարեց վարչապետը:
Նա նաեւ նկատեց, որ նախկինում եղած փաստաթղթերում եւ հրապարակային հայտարարություններում խաղաղապահ ուժերի գաղափարը միշտ էլ ներկա է եղել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...