Կոտայքում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին. Ռոմանոս Պետրոսյան
Կոտայքում լավ լուրերը հաջորդում են մեկը մյուսին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
Նա, մասնավորապես, գրել է. «2020 թվականի սուբվենցիաների տրամադրման նպատակով Կառավարությունում ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստում հավանության է արժանացել Կոտայքի մարզից ներկայացված Մայակովսկի համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքի կապիտալ վերանորոգման եւ բակի բարեկարգման ծրագրային հայտը:
-Ընդգծեմ, որ առնվազն մեկ տասնամյակ Մայակովսկիում մանկապարտեզ չի գործել, եւ համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ, կամ չեն հաճախել ընդհանրապես:
-Շուրջ տասը տարի լքված մանկապարտեզի երկհարկանի խմբային առաջին մասնաշենքի հիմնանորոգումն իրականացնելու նպատակով դեռ անցյալ տարի առաջարկել եմ ծրագիրը ներառել Կառավարության առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ցանկում, ինչի արդյունքում մասնաշենքը Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի պատվիրատվությամբ հիմնանորոգվել է:
-Երկրորդ մասնաշենքի կապիտալ նորոգման արդյունքում արդեն ընթացիկ տարվա աշնանամուտին համայնքը կունենա ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզ (4 խմբով)` նախատեսված 90 -110 սաների համար
-Ծրագրի նախահաշվային արժեքը 67.730.510 դրամ է. աշխատանքներն իրականացվելու են պետություն-համայնք 50% /50% համաֆինանսավորմամբ:
-Բազմիցս ընդգծել եւ եւս մեկ անգամ վերահաստատում եմ, որ մանկապարտեզները ինստիտուցիոնալ առումով չափազանց կարեւոր առաքելություն ունեն: Դրանք ոչ միայն սոցիալական, կրթական, դաստիարակչական, այլ նաեւ մշակութային կարեւորություն ունեն, եւ եթե համայնքը ունի բարեկարգ մանկապարտեզ, ապա իր գլխավոր ու պարտադիր խնդիրներից մեկը կատարել է:
-Ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզի 38 համայնքներից ՀՀ կառավարություն ենք ներկայացրել 105 ծրագրային հայտ` շուրջ 6.2 մլրդ. դրամ արժեքով»:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...