Տեղի է ունեցել ակնհայտ ապօրինություն, անձն անազատության մեջ է մի հոդվածով, որը կիրառելի լինել չէր կարող. Ռուբեն Մելիքյան
Այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել «Հայկական արժեքների պաշտպանության կամք» հասարակական նախաձեռնության անդամ Արթուր Ալեքսանյանին, և որով դատարանը կալանք կիրառեց, այնպիսի հոդված է, որով տուժող կարող են լինել բացառապես ոստիկանական գործառույթ իրականացնողները, մինչդեռ տուժողն ԱԺ պատգամավոր է, և այդ հոդվածը որևէ կերպ կիրառական լինել չէր կարող: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնոլավ Ալեքսանյանի կողմից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին հեծանվով վրաերթի ենթարկելու քրգործի դեպքին:
«Ստացվում է, որ իշխանությունների ընդդիմախոսին ցանկացած հոդվածով կարելի է ազատությունից զրկել, քրեական հետապնդման ենթարկել: Այս կարգի ակնհայտ ապօրինություն ՀՀ ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահի օրոք չի եղել և չէր էլ կարող լինել: Ընդդիմադիրին ճնշելու և լռեցնելու փորձ է կատարվում, ինչին գումարվում է մեկ այլ գործոն՝ այդ ամենը կատարվում է արտակարգ դրության պայմաններում, երբ արհեստականորեն երկարաձգվում է հավաքների արգելքը»,-ասաց իրավապաշտպանը՝ նշելով, թե ակնհայտ է, որ իշխանությունները քաղաքական ընդդիմախոսներին վերաբերվում են բոլորովին այլ կանոններով:
Մելիքյանը տեսակետ հայտնեց, որ դատարանի՝ կալանքի որոշումը բողոքարկելուց հետո, եթե այն Վերաքննիչ դատարան հասնի, կալանքի որոշումը չի կարող պահպանվել, որովհետև այդքան ակնհայտ ապօրինություն դժվար է պատկերացնել:
«Հիշենք ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի քաղաքական հետապնդումը: Նա 22 օր անազատության մեջ անցկացրեց, և Վերաքննիչ դատարանում կալանքի քննության նախաշեմին հնարավորություն տրվեց, որ նա երաշխավորությամբ ազատ արձակվի: Դրա պատճատներից մեկն էլ, կարծում եմ, այն էր, որ իշխանությունը չուներ վստահություն, որ Վերաքննիչ դատարանում դատավոր կգտնվի, որ պատրաստ կլինի այդ պայմաններում կալանքն օրինական ճանաչել»,-ասաց Մելիքյանը՝ ընդգծելով, որ նույնիսկ Ալեքսանյանին ազատ արձակելը ոչինչ չի փոխում, քանի որ անձն անազատության մեջ է մի հոդվածով, որը կիրառելի լինել չէր կարող:
Արթուր Ալեքսանյանը «Կամք» նախաձեռնության այլ անդամների հետ ակցիա էր իրականացրել «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի վավերացման դեմ, որի ընթացքում, հանդիպելով ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանին, նրանից պահանջել էր դեմ քվեարկել կոնվենցիայի վավերացմանը: Ըստ պատգամավորի՝ ԱԺ նիստից հետո Ալեքսանյանը հեծանվով փորձել էր վրաերթի ենրաթարկել իրեն, ինչի մասին Բաղդասարյանը հայտնել էր ոստիկանությանը: Ալեքսանյանը մայիսի 13-ին ձերբակալվել էր, իսկ երեկ 2 ամսով կալանավորվել:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...