Մասնակցել են անչափահասներ եւ կին, ունեցել են մուրճ ու մետաղյա ձողեր․ երեւանյան ծեծկռտուքի մանրամասները
Երևանի Լուկաշինի փողոցում մայիսի 13-ին տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լուկաշին փողոցի բնակիչներ, 43-ամյա Լիաննա Պետրոսյանը և 65-ամյա Մերուժան Շահինյանը: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում Լուկաշին փողոցի թիվ 1 շենքի հարևանությամբ ավտոմեքենաներով ճանապարհը չզիջելու պատճառով վիճաբանել են Լուկաշին փողոցի բնակիչ, 22-ամյա Մերուժան Շահինյանը և 18-ամյա Էդմոն Հակոբյանը: Այդ մասին իմանալով, Մ. Շահինյանի և Է. Հակոբյանի ընկերները, որոշ ժամանակ անց պարզաբանումներ կատարելու նպատակով հանդիպել են նույն վայրում, որտեղ անտեսելով իրենց գործողությունները հասարակության այլ անդամների համար տեսանելի և լսելի լինելու հանգամանքը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տևական ժամանակ միյմանց նկատմամբ հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, որը զուգորդվել է միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով: Պարզվել է նաև, որ վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի և վիճաբանողները եղել են մուրճով, մետաղյա ձողերով և միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել, ինչի հետևանքով էլ նշված անձինք տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կարճ ժամանկ անց Մաշտոցի ոստիկանները ոստիկնության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ Լուկաշին փողոցից խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին են բերման ենթարկել Սիլիկյան փողոցի բնակիչներ, 17-ամյա Տիգրան Ո.-ին, 16-ամյա Մովսես Մ.-ին, 16-ամյա Մարտիրոս Շ.-ին և Երևանի բնակիչ, 35-ամյա Վլադիմիր Շահբազյանին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Էդմոն Հ.-ին և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կռվի մասնակիցներից 22-ամյա Մ. Շահինյանը հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մերուժան Շահինյանի թոռն է, իսկ Լ. Պետրոսյանը՝ Մ. Շահինյանի մայրը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 65-ամյա Մ. Շահինյանը իրենց թաղում հայտնի է «գաի Մերուժ», ով կոչումով ոստիկանության մայոր է և երկար տարիներ աշխատել է ճանապարհային ոստիկանությունում:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 13-ին վիճաբանություն-ծեծկռտուք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:30-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ Լուկաշինի փողոցում մի խումբ երիտասարդների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունենում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...