Մեղադրանքը ձեւակերպված է այնպես անգրագիտաբար, որ ամբողջ նիստը վերաբերում էր նրան, թե ինչ մեղադրանք եք գրել. Բաբայան
Որեւէ քաղաքական ճնշում ինձ չի կանգնեցնելու։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, Արա Բաբլոյանի եւ Արսեն Բաբայանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելուց հետո իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Ես երկար ժամանակ բավականին կոշտ քննադատություններ եմ իրականացրել եւ այդ բոլորը եղել են ապացույցների հիման վրա։ Ապօրինի ձերբակալումիցս օրեր առաջ ես հարցազրույցում արդեն ուղիղ քննադատեցի քաղաքական իշխանության ղեկավարի՝ Փաշինյանի, ապրիկար կառավարումը, երկակի ստանդարտներն արդարադատության իրականացման ոլորտում»,- ասաց Բաբայանը։
Նա շեշտեց, որ իրեն ձերբակալել, այնուհետեւ կալանավորել են մի հոդվածի հիման վրա, որը գոյություն էլ չուներ. «Նույնսիկ մեղադրանքը ձեւակերպված է այնպիսի անգրագիտաբար, որ ամբողջ դատական նիստը վերաբերում էր, թե ինչ մեղադրանք եք գրել։ Միեւնույն է, ինձ որեւէ քաղաքական ճնշում չի կանգնեցնի։ Ժողովրդից գողացված հեղափոխությունը վերադարձվելու է ժողովրդին»։
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Արսեն Բաբայանը 2018թ․ մարտի 5-ին համատեղության կարգով հանդիսանալով Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատարը, օժանդակել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին եւ այլ պաշտոնակատար անձանց՝ իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետրեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։
Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...