ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 23 մեքենա
Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները մայիսի 13-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 23 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող՝ 4, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 5, խլացուցիչը բարձր ձայնով երթեւեկելու համար վերասարքավորված՝ 7 տրանսպորտային միջոց, ինչպես եւ առանց համարանիշի շահագործվող` 1, անընթեռնելի համարանիշով՝ 2 մոտոցիկլետ։
Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է երկու անձ, որոնք, չնայած վերջերս զրկվել են վարորդական իրավունքից, սակայն մեքենա էին վարում։ Այս փաստերով նախապատրաստված նյութերն ուղարկվել են նախաքննական մարմնին՝ այդ անձանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար։ Երթեւեկության անվտանգությամբ մտահոգ՝ ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները ամենօրյա են։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...