Հանրային բաց վայրերում պահանջ կդրվի ոչ թե դիմակների կրման, այլ առկայության․ Ավինյան
Մայիսի 18-ից հանրային բաց վայրերում պահանջ կդրվի ոչ թե դիմակների կրման, այլ առկայության։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը։
«Արդեն հնչած կարծիքներից խնդիրն այլ ձեւակերպում ստացավ, փաստացի, ոնց որ թե այլ լուծման ենք գնում, այսինքն ոչ թե հանրային բաց վայրերում պահանջ կդրվի դիմակների կրման, այլ առկայության, եւ, հետեւեապես, ձեր առաջարկը հենց ամսի 18-ից այդ պահանջը դնելու, խելամիտ է, եւ հենց այդպես էլ կանենք»,- ասաց Ավինյանը պատասխանելով պատգամավոր Արտյոմ Ծառուկյանի հարցին՝ ինչո՞ւ հանրային տարածքներում դիմակի պարտադիր կրումը չի սահմանվում հենց մայիսի 18-ից, երբ գործարկվելու է հանրային տրանսպորտը։
Անդրադառնալով հերթերին՝ պարետը մարդկանց հորդորեց կլոր հերթեր չձեւավորել։ Նրա խոսքով՝ հերթի պահպանումը մեր մշակութային ամենախորքային խնդիրներից մեկն է։
«Ամեն ինչ սկսում է հերթի պահպանման կանոններից։ Կոչ եմ անում ինքնուրույն հետեւել հերթի կանոններին։ Կարելի է հարցնել՝ ով է վերջինը, վերջինից հետո մեկ մետր հեռավորության վրա կանգնել, եթե մեկը փորձում է ձեզնից առաջ կանգնել, ասել՝ կներեք, վերջինը ես եմ, ինձնից մեկ մետր հետ ա պետք կանգնել»,- ասաց նա։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...