Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում անհայտ անձինք «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա, շրջել դարպասի մի հատվածը, իսկ պատերին գրել՝ «վարակակիրներ», «կորոնավիրուս», «վիրուսոտներ» և այլ բառեր։
Panorama.am-ի հետ զրույցում վարակակիր քաղաքացիների հարևանները ասացին, որ առավոտյան նկատել են գրվածը, զանգել ոստիկանություն, իսկ իրենք շտապել են ջնջել պատերին գրվածները։
«Էդ մարդիկ 14 օրից գալու են, ասենք էս ի՞նչ անելու բան էր, ինչի՞ էլի։ Խի էդ ո՞վ է ապահովագրված, որ չի վարակվելու, կամ էս մարդիկ ուզո՞ւմ էին վարակվել»,- նեղսրտած ասում էին հարևանները։
Թե ով կարող է այս ամենի հեղինակը լինել, հարևանները դժվարանում են նշել. «Խիստ «գրագետ» ու «լավ» մարդիկ են եղել»։
Մարտունու համայնքապետ Արմեն Ավետիսյանն ասաց, որ տան վրա հարձակում չի եղել, ուղղակի պատերի վրա ինչ-որ մարդիկ մի քանի ոչ պարկեշտ գրառում են արել, բայց տանը որևէ վնաս չի հասցվել.
«Մեր ոստիկանապետն ու իմ տեղակալը վաղ առավոտյան եղել են դեպքի վայրում, գրածները մաքրել ենք տվել, հիմա էլ ճշտում ենք՝ ում տանը տեսախցիկներ կան, որ կարող է նկարած լինեն, որ տեսագրությունները նայենք ու մեղավորներին գտնենք։ Ասում եմ՝ տանը վնաս չի հասցվել, ուղղակի մարդիկ «լակոտություն» են արել»։
Այնուամենայնիվ, համայնքապետը շեշտեց, որ դատապարտում է այդ արարքը, և վստահեցնում է, որ մեղավորները հայտնաբերվելու և պատժվելու են։


















































Հայաստանի բնակչության 3 տոկոսը կորոնավիրուսի դեմ կպատվաստվի AstraZeneca-ի պատվաստանյութով
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 392 նոր դեպք
Կորոնավիրուսով վարակման 374 նոր դեպք մեկ օրում
Չգիտենք՝ մեր հարազատին ենք հուղարկավորել, թե ոչ․ ինչից են բողոքում COVID-19-ից մահացածների հարազատները (տեսանյութ)
«Ես հասկացա, որ ոտքերիս տակ դրված տոպրակում իմ եղբայրն է, որին պետք է ճանաչեմ». Անահիտ Հարությունյան (տեսանյութ)
Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...