Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով առաջին դատական նիստը հետաձգվեց
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործով դատական նիստը հետաձգվեց։
Հրայր Թովմասյանի ներկայացուցիչները չեն ներկայացել դատական նիստին։ Թեև պատասխանող կողմը պնդում էր, որ նիստի հետաձգման մասին միջնորդությունը պետք է թողնվեն առանց քննության, սակայն դատական նիստն այդուհանդերձ հետաձգվեց։ Նախագահող դատավոր Գայանե Խաչատրյանը հայտարարել է, որ հայցվորը պետք է ներկայացնի իր հայցը, իրավական, փաստական հանգամանքները և ավելի արդյունավետ դատական նիստ իրականացնելու համար արդյունավետ է, որ նախնական դատական նիստին ներկա լինեն երկու կողմերը։
Դատավորը նշեց, որ արտակարգ դրության պայմաններից ելնելով գուցե անձը չի ցանկացել վտանգել իր առողջությունը, մինչդեռ՝ պատասխանող կողմն առարկեց՝ նշելով, որ հաջորդ դատական նիստին հայցվոր կողմը կարող է կրկին չներկայանալ՝ վկայակոչելով կորոնավիրուսի համավարակը, իսկ արտակարգ դրությունը կարող է երկար տևել։
Հիշեցնենք, որ հունվարի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում Փաշինյանը հայտարարել էր, թե «2018 թվականի մայիսից սկսած սկզբից ամենօրյա ռեժիմով, հետո ամենշաբաթյա ռեժիմով, հետո ամենամսյա ռեժիմով Հրայր Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել»։
«Նա իր ծառայություններն է առաջարկել ինձ՝ ասելով՝ քանի որ ես եմ այս Սահմանադրության տեքստի հեղինակը, Ձեզ կարող եմ պատմել բոլոր խութերի մասին և միասին կարող ենք անել չգիտեմ ինչեր, ինչեր և նա այդ առաջարկությունների ֆոնին ուղարկվել է հաապատասխան տեղը, որովհետև ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ։ ՀՀ-ն պետք է ունենա Սահմանադրական դատարան»,-ընդգծել է վարչապետը։ Ի պատասխան Հ.Թովմասյանը 20 օր ժամանակ էր տվել վարչապետին ապացույցներ ներկայացնելու համար:
Որպես ապացույց վարչապետը ներկայացրել է գրիչը, որը Հրայր Թովմասյանը աշխատանքային միջոցառման ժամանակ տվել էր Փաշինյանին, երբ նրա մոտ գրիչ չի եղել, ինչից հետո Հրայր Թովմասյանի փաստաբանները հայտարարեցին, որ հայց է ներկայացվել՝ ընդդեմ Փաշինյանի։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...