Մ.Մինասյանի տեսանյութի հիման վրա ՀՔԾ-ն քրեական գործ է հարուցել
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի օրերս տարածած տեսանյութի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար : Կատարվում է նախաքննություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Միքայել Մինասյանը մայիսի 2-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայտարարել էր, որ մոտ մեկ տարի առաջ՝ 2019 թվականին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն գործարք է առաջարկել, իսկ որպես պատվիրակ իր հետ հանդիպել է ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։Փաշինյանը, մասնավորապես, առաջարկել էր վճարել որոշակի գումար, չվերադառնալ Հայաստան, որի պայմաններում կդադարեցվեն նրա եւ նրա հոր նկատմամբ քրեական հետապնդումները։ Այդ առաջարկը Մինասյանի կողմից մերժվել է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...