Այս տարվա մեկնարկին բանակում զոհերի որոշակի բռնկում ունեցանք. Փաշինյանն առաջարկեց ավելի խորը ուսումնասիրել խնդիրը
2019 թվականին բավականին լավ արդյունք ենք ունեցել բանակում արատավոր երևույթների կանխարգելման և կառավարման առումով: Այս մասին, այսօր՝ մայիսի 13-ին, Պաշտպանական ոլորտի բարեփոխումներ իրականացնող, ներառյալ՝ արատավոր երևույթների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնող միջգերատեսչական հանձնախմբի անդրանիկ նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«2019-ին, ըստ էության, Զինված ուժերի ողջ պատմության, համենայնդեպս վարվող վիճակագրության ժամանակահատվածի համար արձանագրվել են նվազագույն թվով զոհեր, բայց գիտեք, որ այս տարվա մեկնարկին մենք որոշակի բռնկում ունեցանք և ամեն դեպք, իհարկե, շատ մեծ հանրային արձագանք է ստանում:
Ոչ միայն հանրային արձագանք, դա առաջին հերթին մեծ արձագանք է ստանում պաշտպանության նախարարությունում, ԶՈւ-երի գլխավոր շտաբում, կառավարությունում, և մենք խնդիր ունենք, որպեսզի այս իրավիճակները, խնդիրները կառավարելու գործիքների արդյունավետությունը բարձրացնենք:
Եվ նաև վերջին շրջանի իրադարձությունները մեզ հանգեցրին այն մտքին, որ գուցե թե մենք այդ երևույթների պատճառահետևանքային կապերն ավելի խորը և համապարփակ դիտարկելու, ուսումնասիրելու և եզրակացությունների գալու անհրաժեշտություն ունենք: Այս ընթացքում թեմայով զբաղվող բազմաթիվ գերատեսչություններ, ինստիտուտներ հանդես են եկել ամենատարբեր առաջարկներով, և այդ առաջարկները դասակարգելու ու դրանց վերաբերյալ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջացել»,- ասել է գործադիրի ղեկավարը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...