Իմքայլականները շարունակում են մեղադրել Լուսավոր Հայաստանին
Կա քաղաքական ենթատեքստ: Այդ ենթատեքստն ի հայտ եկավ նոր խորհրդարանի աշխատանքի սկզբից եւեթ: Այդ ենթատեքստն է այնպիսի տպավորության ստեղծումը, որ խորհրդարանի աշխատանքն իմաստազուրկ է, պրոֆեսիոնալ չէ, իր աշխատանքին անլուրջ է վերաբերվում, որ այնտեղ դատարկախոսությամբ են զբաղված, որ կազմը չի տարբերվում նախկին պատգամավորներից, հանդես է գալիս բռնության օգտին եւ այլն: Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը կասկածում նախկին իշխանությունների հետ համագործակցության մեջ:
Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ խորհրդարանի աշխատանքի վերաբերյալ նման պատկերացումը օգտակար է երկրի նախկին իշխանություններին: «Նրանք փորձում են խորհրդարանն ապալեգիտիմացնել տարբեր ճանապարհներով, այդ թվում՝ իրենց ենթակա լրատվամիջոցների միջոցով»,- հավաստիացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի համախոհը:
Նրա կարծիքով՝ «Լուսավոր Հայաստանի» գործողությունները վկայում են հենց այդ մասին: Եվ եթե զուգահեռներ անցկացվեն, ապա ակնհայտ է դառնում, որ «Լուսավոր Հայաստանը», կամա թե ակամա, գործում է այդ ենթատեքստում: ««Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության որոշ ներկայացուցիչների եւ առաջին հերթին նրա առաջնորդի վերջին պահվածքը այս մասին է վկայում»,- ասաց պատգամավորը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...