Երեւանում կրակոցներն արդեն սովորական են դարձել
Երեւանում, մայիսի 12-ին, վիճաբանություն եւ կրակոց է տեղի ունեցել. ժամը 23։00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչութան օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 1-ին փողոցի 1-ին նրբանցքում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել է կրակոց։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները նշված շենքի դիմաց հայտնաբերել են արնանման հետքեր եւ «Մակարով» ատրճանակից արձակված 9 մմ տրամաչափի կրակված պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են նաեւ՝ արդյո՞ք հիվանդանոցներ վիրավոր կամ վիրավորներ տեղափոխվել են, թե ոչ, եւ ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները, կռվի մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանց եւ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանությանը մասնակցած անձանց ինքնությունը, նրանցից մեկը ձերբակալվել է։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...