Պարզ չէ, թե ինչ սկզբունքով են որոշում՝ մեքենաներից որն իրավունք ունի հատել հայ-վրացական սահմանը
«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» խմբագրություն է ահազանգել քաղաքացի, ով դժգոհում է, որ հայ-վրացական սահմանը հատելիս մարդատար մեքենաների նկատմամբ կա կամայական մոտեցում:
Մեր զրուցակցի խոսքով. «Ուրբաթ օրը որոշել էի գնալ Թբիլիսի՝ ծանր վիճակում գտնվող հարազատիս տեսակցելու: Գիտեի, որ մարդատար մեքենաների նկատմամբ չկա սահմանափակում: Բայց սահմանին պարզվեց, որ մարդատար մեքենաները ճանապարհում են` ըստ հայեցողության: Չգիտեմ, թե ինչ մոտեցումով են որոշում՝ որ մեքենան թույլ տան սահմանը հատի, որին՝ ոչ: Մի շարք մեքենաներ, առանց որեւէ խոչընդոտի, շարունակեցին ճանապարհը: Մեզ, առանց որեւէ բացատրության, պահանջեցին վերադառնալ: Ինչո՞ւ, անհասկանալի է:
Մինչդեռ եթե պաշտոնական հստակեցում լիներ, որ այս-այս չափանիշներին չբավարարելու դեպքում հնարավոր չէ սահմանը հատել, գոնե այդքան գումար ու ժամանակ չէինք վատնի՝ անիմաստ սահման հասնելու եւ վերադառնալու համար»:
Թե ինչ են մտածում կառավարությունում եւ ԱԳՆ-ում այս վիճակի մասին, կփորձենք ներկայացնել առաջիկայում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...