Եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝ ազատման դիմում կգրեք․ «հաթաթա» է տվել բաժնի պետերին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Շուրջ 2,5 ամիս է, ինչ Ալեքսանդր Աղաջանյանը Ռազմական ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է եւ նրա նշանակումից մինչ օրս ՌՈ-ում ներքին խմորումները չեն դադարում: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ռազմական ոստիկանությունում կան նախկին իշխանությունների հետ բարեկամական կապ ունեցող տարբեր ստորաբաժանումների պետեր, որոնք, ըստ էության, չեն հաշտվել Ալեքսանդր Աղաջանյանի նշանակման հետ եւ դեռ ավելին, վերջինս նրանց աշխատանքից ևս գոհ չի եղել:
Արդյունքում, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, Ալեքսանդր Աղաջանյանն իր մոտ է կանչել նրանց եւ «հաթաթա» տվել՝ եթե աշխատեք նորմալ, կմնաք ՌՈ-ում, չեք աշխատի՝ ազատման դիմում կգրեք: Ավելին, այդ աշխատակիցները դիմել են իշխանության ներսում իրենց ծանոթներին, որ օգնեն զսպել Աղաջանյանին, սակայն նրանց բացատրել են, որ իրավիճակ է փոխվել եւ պետք է գնան ու գլուխները կախ աշխատեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ստեղծված իրավիճակի շուրջ պարզաբանման համար դիմեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանին, ինչին ի պատասխան վերջինս հայտնեց. «Պարոն Աղաջանյանն ընդամենը ասել է՝ եթե կթերանան՝ կարժանանան համապատասխան գնահատանքի, այսինքն կիրականացվի տույժ, կիրակակացվի ծառայողական քննություն, թե ինչու են թերացել»: Հավելելնք, որ ՌՈ պետ Ալեքսան Աղաջանյանին ԺՊ պարտականությունները կատարելուն մնացել է 3,5 ամիս եւ հայտնի չէ, թե արդյոք նա կնշանակվի պետ, թե ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...