Վահե Գրիգորյանը ՍԴ շենքը փաստաբանական գրասենյակի է վերածել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտակարգ դրության պայմաններում ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը սկսել է ՍԴ գնալ՝ օրվա տարբեր ժամերին։ Նա աշխատակիցներից մեկին հարցրել է. «Մյուս աշխատողները չե՞ն գալիս գործի»: «Չէ, կարանտին է, սահմանափակումներ են, ըստ անհրաժեշտության են գալիս»:
Մենք հարցրինք՝ իսկ Վահե Գրիգորյանն ամեն օ՞ր գալիս է։ «Երեկոյան կողմերը, եթե ավտոմեքենան կանգնած է, ուրեմն շենքում է։ Իսկ թե ինչ է անում՝ դժվար է ասել։ Իր ֆունկցիոնալ պարտականությունները չի կատարում, նիստերին չի մասնակցում։ ԱԴ-ն ավելի շատ իր համար ձրի փաստաբանական գրասենյակ է դարձել` քաղաքի կենտրոնում։ Եթե Բաղրամյանի վրա գրասենյակ վարձեր, պատկերացնո՞ւմ եք` ինչքան վարձ կտար»:
Բայց նաեւ փող է ստանում չէ՞ «գրասենյակի» համար՝ ստանո՞ւմ է աշխատավարձ։ «Այո, իհարկե, կանոնավոր փոխանցում ենք, պրեմիա չի ստանում միայն, ՍԴ նախագահի որոշմամբ՝ մարտ ամսից ոչ մեկը պրեմիա չի ստանում` կորոնավիրուսի հետ կապված»:
Իսկ ՍԴ-ն նիստեր անո՞ւմ են: «Այո, երեքշաբթի նիստ է նշանակված»: Առցա՞նց։ «Ոչ, դատավորները նիստերի օրը գալիս են, խորհրդակցական սենյակը տեղափոխել ենք գրադարան, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն, նիստերն անում ենք դատավորների ներկայությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...