Նոր սկանդալ աղբամանների թեմայով. մրցույթը հաղթել է փոխքաղաքապետ Հրաչ Սարգսյանի «մարդը»
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի աշխատանքից ազատվեց Երեւանի կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը, որն իջեւանցի է եւ պաշտոնի էր նշանակվել Սիփան Փաշինյանի միջնորդությամբ, կոմունալի պետի քրոջ որդին հաղթում էր աղբամանների մրցույթում, իսկ հանձնաժողովի նախագահն ինքն էր՝ աղմուկ բարձրացավ, Հայկ Մարությանը հրաժարական պարտադրեց, սակայն այսօր կրկին սկանդալ է հասունանում աղբամանների հետ կապված։
Ի՞նչ է կատարվում՝ հարցրինք Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանին։ «Խնդիրն առնչվում է աղբամանների վերջին խմբաքանակին, որը պետք է ընդունվեր փետրվարին, սակայն հանձնում-ընդունումը ձգվել է մինչեւ այսօր»:
Ճի՞շտ է, որ եկած խմբաքանակը չի համապատասխանել կանխավ նշված տեխնիկական բնութագրերին։ «Մենք եւս նման տեղեկություն ունենք, մանավանդ, որ դրանց ստացումից հետո հայտարարվել է նոր մրցույթ` փոխված տեխնիկական բնութագրերով, ապաեւ` նախկին մրցույթը շահած կողմը վիճարկում է այդ փոփոխությունները եւ մտել է գնումների բողոքարկման խորհուրդ` ընդդեմ քաղաքապետարանի, եւ վիճարկում է մրցույթի օրինականությունը»:
Ասում են` այս անգամ մրցույթը հաղթել է քաղաքապետի տեղակալ Հրաչ Սարգսյանի «մարդը»։ «Կդժվարանամ ասել` այդպե՞ս է, թե՞ ոչ. հատկանշական է, սակայն, որ մրցույթ, որպես այդպիսին, չկա, մատակարար կազմակերպությունները տարբեր են, արտադրողը` նույնպես։ Այսինքն` բերվում է նույն ապրանքը, չկա նաեւ գնային տարբերություն՝ շատ մոտ թվեր են»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...