Ես պատկերացնում եմ, թե իրենց սրտի ուզած ՄԻՊ-ը ով է. Լարիսա Ալավերդյան
«Դուք շատ բարձր խոսք օգտագործեցիք՝ որակ, մենք պետք է խոսենք անորակության մասին : Հստակեցնենք՝ ես միշտ դեմ եմ, երբ մենք դրական խոսքերն օգտագործում ենք այն եղելության մասին խոսելիս, որը մենք ունենք: Անորակության մասին է խոսում, երկրորդ՝ անգրագիտության, էլ չեմ խոսում էթիկական նորմերի մասին»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տիրող մթնոլորտին ու քննարկումների որակին:
Նրա խոսքով, Հայաստանում իշխանության եկած նոր խումբը, որին սկզբունքորեն դժվար է անվանել քաղաքական ուժ, փորձում է խմբապետություն հաստատել հենց Ազգային Ժողովում, որտեղ իրենք մեծամասնություն են:
«Ես պետք է ասեմ, որ ինչ-որ առումով դեժավյու եմ ապրում, որովհետեւ ժամանակին մեծամասնություն կազմող քաղաքական ուժին ես մի բան եմ ասել եւ ուզում եմ կրկնել՝ մի մտածեք, որ եթե դուք շատ եք, ապա դուք ճիշտ եք: Դա հստակ այդպես չէ: Նրանք, ովքեր իրենց ուզում են ցույց տալ որպես ժողովրդավար, պետք է հասկանան, որ ժողովրդավարությունը, այն էլ պառլամենտում ենթադրում է քաղաքական փոքրամասնության կարծիքը ոչ միայն հարգելը, այլեւ հաշվի առնելը»,-շեշտեց Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ օրեր առաջ խորհրդարանում իշխող խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի եւ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջեւ ծեծկռտուքին հաջորդեց միջադեպի շուրջ տղայական ոճի հարաբերություններ պարզելու երեւույթը, իսկ այսօր ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իշխանական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը պահանջատիրական տոնով դիմեց ՄԻՊ Թաթոյանին, ինչի ի պատասխան վերջինս նրան զգուշացրեց՝ չսպառնալ իրեն:
Լարիսա Ալավերդյանի խոսքով, ժողովրդավարությունը մեծամասնության իշխանությունը չէ: «Մեծամասնության իշխանությունը демократический централизм-ն է, դա սովետական տոտալիտար իշխանության կառավարման սկզբունքն ու համակարգն է: Մենք տեսնում ենք, որ այստեղ տոտալիտարիզմի դրսեւորումներ կան, որովհետեւ այն ծափահարությունները որոնք հետեւեցին երկրի ղեկավարի համար ինքնախոստովանական ելույթին, նշանակում են, որ մենք գործ ունենք մի խմբի հետ, որը մինչեւ այսօր իր դերակատարությունը մեկ բանում է տեսնում ՝ պայքարել անցյալի հետ: Մենք չենք կարող իրենց մինչեւ անգամ ասել նոր խումբ, որովհետեւ, բարով , թե չարով, մենք 2 տարի մաշում ենք այդ իշխանությունը»,-ասաց Լարիսա Ալավերդյանը՝ ցավ հայտնելով , որ իշխանությունը չի տիրապետում կառավարման մեխանիզմներին , իսկ նրա գործիքակազմը բացառապես պատիժն է, քրեական հետապնդումն ու սպառնալիքը:
«Կներեք, բայց այդ սպառնալիքների տարածումը այնքան պարզ է խոսում իրենց ուժի բացակայության մասին, դա անօգնականության մասին է խոսում: Ես ափսոսում եմ, որ ճանաչում եմ որոշ մարդկանց, որոնք ոչ միայն չեն դիմադրում, այլեւ իրենց լուռ , իսկ երբեմն անօգնական խոսքերով երկրի իրավական անվտանգության համար սպառնալիք են դառնում»,- ընդգծեց իրավապաշտպանը:
Անդրադառնալով ՄԻՊ Արման Թաթոյանի հետ կապված միջադեպին, Լարիսա Ալավերդյանը նախ շեշտեց, որ նրա գործունեությունը ոչ միայն ինքն է բարձր գնահատում, այլեւ արտերկրում է գնահատվում: «Այն դրական արդյունքների տոկոսը, որ ստանում է մարդու իրավունքների պաշտպանը, բավականին բարձր է: Երբեւէ նա չի շեղվել եւ ճիշտ իրավական եւ իրավաբանական տերմիններով նկարագրել է այն երեւույթները , որոնց մասին խոսում է»:
Լարիսա Ալավերդյանը ՄԻ պաշտպանի նկատմամբ վերաբերմունքը զարմանալի չի համարում .«Ինչպես մենք տեսանք այն ամթալի «նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը, տեսանք «նոր Հայաստան, նոր ՍԴ»-ն, երբ իրենց անատամ քաղաքականությունը ջարդեց իրենց վերջին ատամը, հիմա էլ տեսնում ենք, որ իրենք դիմում են մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին՝ «նոր Հայաստան, նոր ՄԻՊ»: Ես պատկերացնում եմ, թե իրենց սրտի ուզած ՄԻՊ-ը ով է, ես համոզված եմ, որ այստեղ եւս իրենց անմաքուր եւ իրավական առումով վտանգավոր քայլերը կտապալվեն: Ես ցանկանում եմ մաղթել մարդու իրավունքների ինստիտուտին պահպանել իր դիրքը»:
Ամփոփելով զրույցը Լարիսա Ալավերդյանը եւս մեկ անգամ անդրադարձավ խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին հաջորդած Փաշինյանի արդարացումներին ու շեշտեց. «Ես պատահական չասացի, որ դա ինքնախոստովանություն էր: Երբ նա արեց սադրանքի մասին հայտարարությունը, ինձ համար եւ առհասարակ, հոգեբանական կրթություն ունեցող մարդկանց համար միանշանակ էր, որ այո, դա պատրաստված սադրանք էր, այո, իմքայլականների կողմից եւ այդ դրվագի հիմնական սադրիչը՝ Բաբկեն Թունյանը ընդհանրապես պատմությունից դուրս մնաց: Այո, դա եղել է վարչապետի մտահղացումը, որովհետեւ ինքն այնտեղ էր: Մենք տեսնում ենք ձեռագիր, այո սադրանքը պետք է դատապարտվի եւ մենք պետք է պահանջենք՝ վերջ դնել բոլորիս ճակատին խարան դարձող ոճից եւ քաղաքականությունից»,-եզրափակեց Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...