Ինչո՞ւ եք սարսափ եւ խուճապ տարածում. ինչո՞ւ եք անդադար թվեր հրապարակում
Ամբողջ աշխարհը պատրաստվում է դուրս գալ կարանտինից, իսկ Հայաստանում տարօրինակ վիճակ է: Կառավարությունը շարունակում է թվեր հրապարակել, ժողովրդին տեղեկացնելով, թե քանի հոգի է հիվանդացել, քանիսը մահացել:
Ընդ որում, այսօր եւս հայտարարեցին, թե մահացել է խրոնիկ հիվանդություններով տառապող 82-ամյա մի կին, բայց շեշտում են, որ նա մահացել է կորոնավիրուսից:
Ո՞րն է այս ամենի իմաստը: Ի՞նչ նպատակ են հետապնդում վիճակագրության անդադար հրապարակումները:
Ի վերջո ինչ է տալիս շարքային քաղաքացուն այդ թվերի հրապարակումը: Չէ որ չեք հրապարակում, թե քանի մարդ է տառապում քաղցկեղով, քանիսն են մահանում, քանի մարդ թոքախտ ունի, քանիսը մահացավ, քանի հոգի սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով գտնվում է հիվանդանոցում, քանիսը վիրահատվեց, եւ այսպես շժարունակ:
Երբ եք դադարեցնելու այս խելահեղությունը: Ո՞ւմ հրահանգին եք սպասում:
Աննա Բաղդասարյան
Top-News.am


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...