Փաշինյանը միջանձնային կոնֆլիկտներ է հրահրում. «Գոլոս Արմենիի»
Հայաստանում ոչ նպատակային գրեթե 2 միլիարդ դրամի սոցիալական օգնություն է հատկացվել. պաշտպանության նախարարության, ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ստիպված են վերադարձնել նախկինում սոցիալական օգնության տեսքով ստացված գումարները: Այս մասին գրում է «Գոլոս Արմենիի» թերթը` զարգացնելով թեման:
«Պարզվել է, որ կառավարությունն այստեղ նույնպես սխալվել է: Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ 2 միլիարդից բաժին ստացածների շարքում կան նաեւ պատգամավորներ, ուստի կոչ է արել նրանց մուծել հարեւանների կոմունալ պարտքերը: Իշխանությունները իրենց սխալներ են թույլ տալիս ոչ միայն պետական միջոցների բաշխման հարցում, այլեւ փորձում են պատասխանատվության բեռը տեղափոխել քաղաքացիների վրա: Փաշինյանը հասկացրել է, որ այն անձինք եւ ընտանիքները, ովքեր առանց սոցիալական աջակցության են մնացել, պետք է պահանջեն դա այն մարդկանցից, ովքեր այս աջակցությունը ստացել են թյուրիմացության պատճառով, այսինքն ՝ կառավարության մեղքով: Այլ կերպ ասած, ծայրահեղ սոցիալական լարվածության պայմաններում կառավարության ղեկավարը գնացել է միջանձնային կոնֆլիկտների ուղիղ հրահրման ճանապարհով: Եթե կարիքավոր ընտանիքները, որոնք չեն ստացել իրենց հասնող օգնությունը, ստիպված են ապավինել հարեւանների գիտակցությանը` կոմունալ պարտքերը վճարելու եւ սովից չմահանալու համար, ապա ինչի՞ համար է մեզ պետք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն: Ինչ վերաբերում է իրավապահ մարմինների աշխատակիցներին, ովքեր ստիպված կլինեն վերադարձնել ստացված օգնությունը, Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել է, որ եթե նրանք գումար ծախսել են, ապա` ոչինչ, «թող սպասեն հաջորդ աշխատավարձին եւ կվերադարձնեն այն»:
Սոցիալական իրավիճակը երկրում օրեցօր ավելի ու ավելի պայթյունավտանգ է դառնում, իսկ վարչապետը գլխավոր ամբիոնից լայն ժպիտով խոսում է այն մասին, որ պետական աջակցություն ստացել են նրանք, ովքեր դրա կարիքը չունեն: Նա ուրախ է, հորինել է «կոմունալ սոլիդարության» հայեցակարգը, վաղը բանաստեղծություններ կգրի այն մասին, թե որքան լավ է պատգամավորի հարեւան լինելը, որը 20 հազար դրամ չի խնայել ուրիշների պարտքերը վճարելու համար: Ի դեպ, իսկ ի՞նչ անել այն հարուստ հարեւանների հետ, ովքեր կհրաժարվեն վճարել աղքատների պարտքերը»,- նշում է թերթը:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Գոլոս Արմենիի» թերթում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...