Գերանդին չենք վերցնելու եւ հնձենք ամեն ինչ. վարչապետը՝ դատական համակարգի բարեփոխումների մասին
Դատական համակարգի բարեփոխումների համար ստեղծվելու է Գնահատման հանձնաժողով, որը հետեւելու է, թե դատավորի կողմից որքան է ողջամիտ ժամկետները պահպանվում, դատական ակտերն արդյոք հիմնավորվածության չափանիշներին համապատասխանո՞ւմ են, արդյոք դատավորի կողմից պահպանվո՞ւմ են էթիկայի նորմերը, վարքագծի կանոնները եւ դրա հիման վրա առաջխաղացման ցուցակն է դատավորների վարվելու, որոշելու են վերապատրաստման դասերը։ Այս մասին այսօր՝ մայիսի 11-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ վեթինգի վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Լինելու է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով, որը բաղկացած է լինելու 5 անդամներից, որոնք պետք է ընտրվեն դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ Նրանցից 3-ը դատավոր են, իսկ 3-ը՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Սա միտումնավոր է արվում, որպեսզի պրոցեսը թափանցիկ լինի։ Գնահատման հանձնաժողովը հիմա կարգապահական վարույթ կարող է հարուցել, սակայն իր առաքելություն դա չի»,- ասաց նախարարը։
Վարչապետը հարցրեց՝ եթե ֆիքսում ենք, որ դատավորը նախկին դատավճիռներում խախտումներ է արել, ի՞նչ է արվելու այդ դեպքում, Բադասյանն ասաց. «Եթե չեն անցել վաղեմության ժամկետները։ Տարբեր խախտումների դեպքում, տարբեր վաղեմության ժամկետներ են, ինքն իրավունք ունի դիմելու Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին, որն էլ իրավունք ունի կարգապահական վարույթ հարուցել եւ դրանով միջնորդություն ներկայացնել ԲԴԽ։ Եթե հիմա պետք է դիմեն Արդարադատության նախարարին՝ դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար կամ Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի իրավանախորդին, եւ եթե ինքը չունի դիմում, ապա իրավասու չէ որեւէ հարց քննարկել դատավորի կարգապահական պատասխանատվության հետ կապված, ապա Գնահատման հանձնաժողովը եթե տեսնում է դիտավորությամբ կամ կոպիտ ամփութությամբ կատարված խախտումներ դատավորի կողմից, ապա ինքն իրավունք ունի այդ գործը փոխանցել Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովին»։
Բադասյանը նշեց, որ չի բացառվում որ փորձը չհաջողվի. «Որեւէ մեկը չի խոսում 100 տոկոս հաջողված փորձի մասին։ Կարող ենք բոլոր փորձերը հաշվի առնելով՝ նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ եւ հաջողված, ամատարած վեթինգի համակարգ դնել, որն անխուսափելիորեն ռիսկեր է պարունակելու»։
Վարչապետն էլ ասաց, որ գերանդին չեն վերցնելու եւ հնձեն ամեն ինչ. «Մենք համակարգերին շանս ենք տալիս, որպեսզի իրենք այդ խնդիրները լուծեն։ Եթե ամեն ինչ գնա հենց այդպես, արդյունքում կունենանք անկախ համակարգ»։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...