Հաղթանակի օրվա առթիվ Պուտինի՝ Փաշինյանին չզանգելը որևէ քաղաքական նշանակության ժեստ չի կարելի համարել, բայց վաղ թե ուշ այդ ժեստը կլինի. Գրիգորի Տրոֆիմչուկ
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ ակնհայտ է, որ Պուտին-Փաշինյան հեռախոսային զրույցների թեման համարվում է ամենազգայուն թեմաներից երկկողմանի հարաբերություններում: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ անդրադառնալով Հայրենական պատերազմի Հաղթանակի 75-ամյակին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չզանգելու պատճառներին:
«Ամեն անգամ հասարակությունը և մեդիան լարված սպասում են, թե ով ում կզանգի կամ կզանգի արդյոք, թե՝ ոչ: Հաճախ պարզվում է՝ գույներն ապարդյուն խտացնում են, ինչ-որ մի զանգ կարող է վաղ թե ուշ չլինել: Չեմ կարծում, որ պետք է այդ փաստին տալ հատուկ նշանակություն բոլոր երկրների ղեկավարների զբաղվածության պարագայում՝ կապված պանդեմիայի հետ»,- ասաց նա:
Ըստ նրա՝ ամեն դեպքում Մոսկվայի դժգոհությունը կարելի է ակնհայտ և հիմնավորված համարել, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է իր գիծը տանել բոլոր ուղղություններով:
«Եթե չլիներ COVID-19-ի հետ կապված դադարը, ապա այդ երկրում տեղի կունենային շատ հարցեր առաջացնող իրադարձություններ, այդ թվում, Սահմանադրական դատարանի հետ կապված հանրաքվեն: Ոչինչ չի փոխվել նաև այլ միանշանակ չընկալվող հարցերում, այդ թվում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող ճնշման դեպքում»,- ասաց նա:
Նշենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա առթիվ շնորհավորական հեռախոսազրույցներ է ունեցել ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ մի շարք պետությունների ղեկավարների (Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան) հետ։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում ի թիվս տարբեր հարցերի՝ քննարկվել էին Հաղթանակի 75-ամյակին նվիրված երկկողմ միջոցառումները։ Պուտինը մայիսի 9-ին հեռախոսազանգով անձամբ շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։
Գրիգորի Տրոֆիմչուկի կարծիքով՝ Պուտինի՝ Փաշինյանին չզանգելը որևէ քաղաքական նշանակության ժեստ չի կարելի համարել, բայց կա բացասական ֆոնը, որն առկա է երկկողմանի հարաբերություններում մշտապես: «Վաղ թե ուշ այդ ժեստը կարող է լինել բավականին բաց և ակնհայտ: Ես, որպես փորձագետ, դա կանխատեսում եմ: Բայց միևնույն ժամանակ ցանկանում եմ ասել, որ չկա որևէ կասկած Հայրենական պատերազմի հաղթանակում հայ ժողովրդի դերի մասին, և ինչպես նախկինում, այնպես էլ Հաղթանակի 75-ամյակը նշում ենք միասին՝ անկախ ամեն ինչից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչ խնդիրներ կան Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, ռուսաստանցի փորձագետը պատասխանեց՝ երկու երկրների հարաբերություններում դրանք չկան, կան մի քանի հարցեր, որոնք կապված են Փաշինյանի հետ, որոնք նա կարող էր վերացնել, բայց այդ ուղղությամբ մինչ այժմ քայլ չի կատարել:
«Եվ հարցը այստեղ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը չէ, որի նկատմամբ ճնշումներ են գործադրվում, բայց նա ասում է, թե իբր չունի ոչ մի ազդեցություն դատարանի վրա: Երևանը Փաշինյանի կառավարման շրջանից պարբերաբար մեծացնում է իր պահանջների հավաքածուն Մոսկվայի նկատմամբ, սկսած ամենազգայուն թեմաներից, այդ թվում հումքերի, համատեղ անվտանգային, քաղաքական հարցերի վերաբերյալ և այլ թեմաներից: Չխոսենք Փաշինյանի ԼՂ հիմնահարցի վերաբերյալ միանգամայն պարզ գծից: Բացի այդ՝ Նիկոլ Վովաևիչը սղոցել է բանակցային սեղանի բոլոր ոտքերը, և հիմա բոլորը սպասում են, թե ինչ կկատարվի. Ադրբեջանը կհարվածի՞: Այ դրա մասին պետք է մտածի Հայաստանը»,- ասաց նա:
Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ իրեն թվում է, որ Փաշինյանը շարունակելու է ուժեղացնել իր գիծը: «Այստեղ հարց Հայաստանի ինքնիշխանությունը չէ, որին կարող է միջամտել Ռուսաստանը: Թվում է` այդ ինքնիշխանության վրա ուրիշ մեկն է ազդեցություն գործում: Բացի այդ, չի կարող առանձնապես լինել վստահություն մեկի նկատմամբ, ով իշխանության է եկել անօրինական ճանապարհով, այն էլ նման թեմներով զգայուն հետսովետեկան տարածքում: Այս նստվածքը մշտապես մնում է, և այն ոչ մի տեղ չես թաքցնի»,- ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...