Այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի իրավուքնների պաշտպանության իրական շահերից. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Մենք վերահաստատում ենք մեր մտավախությունը, որ կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք ողջամտորեն սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը: Այս մասին մայիսի 11-ին Ազգային ժողովի նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին Եվրոպայի խորհրդի կոնվեցիան» վավերացնելուն:
«Դեմիրճյան փողոցի մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր, բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Այնտեղ կան դրույթներ, որոնք հույս են տալիս, թե Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց վտանգ է պարունակում, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից»,- նշեց պատգամավորը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ հակադարձեց, ասելով, որ կոնվենցիան մանկապղծության դեմ է, որը կանխելու է մանկապղծությունը Հայաստանում և հետևաբար «Իմ քայլը» խմբակցությունը կողմ է քվերակելու համաձայնագրին:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...