Մարինա Խաչատրյանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել հանցագործության մասին
«Առողջ հանրություն» ՀԿ ղեկավար Մարինա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հայ ազգի գոյությամբ, Ձեր երեխաների կյանքով ու առողջությամբ մտահոգ հայրենակիցներ,
Օրեր առաջ ՀՀ Ոստիկանություն է դիմել 11 տարեկան տղա, ով բողոքել է իր հոր դեմ այն բանի համար, որ հայրն իրեն արգելում է շփվել ԼԳԲՏ համայնքի հետ։ Մասնավորապես նշվում է, որ 11 տարեկան տղա երեխան այդ համայնքի ներկայացուցիչ է։
Անհանգստացնում է այն հանգամանքը, որ Ոստիկանությունը և ՄԻՊ-ը սկսել են զբաղվել երեխայի ընտանիքով, ու ոչ ոք հարց չի տվել, թե ինչպե՞ս է 11 տարեկան երեխան դարձել այդ պիղծ բանդայի ներկայացուցիչ, ով կամ ովքեր են նրա հետ ունեցել սեռական հարաբերություն։ Ինձ մոտ հարց է առաջանում, թե այս կառույցներն ինչու՞ են աչք փակում ակնհայտ մանկապղծության վրա, որը Հայաստանում տեղ չունի։
Պատրաստվում եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին և պահանջել պարզել, թե ինչպես է 11 տարեկան տղա երեխան հայտնվել այդ հանցավոր համայնքի շրջանակներում և թե ովքեր են Հայաստանում զբաղվում մանկապղծությամբ։
Կոչ եմ անում բոլոր մտահոգ հայերին անդրադառնալ այս թեմային, արտահայտել իրենց դիրքորոշումը և իրենց տեսանկյունից դիմել իրավապահ կառույցներին։
Ֆեյսբուքյան իր էջում Մարինա Խաչատրյանը նաև ներկայացրել է փաստեր։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...