Արտակարգ իրավիճակ պետք է հայտարարել ոչ թե կորոնավիրուսի, այլ երթեւեկության պատճառով. հերթական զոհերը
Մայիսի 10-ին, ժամը 00։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երասխահուն-Վարդանաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Հայկ Խ․, 43 տարեկան) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Իսլամ Շ․, 26 տարեկան) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը (Ազնիվ Ո., 60 տարեկան) տեղում մահացել են։
«BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդին փրկարարները մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Արմավիրի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները և սահմանազատել տարածքը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Մոսկվան ենթարկվել է վերջին երկու տարվա մեջ ամենախոշոր հարվածին
Վաղարշապատի համայնքային ոստիկանները երթուղայինի վարորդին և կարգավարին հայտնաբերել և ներկայացրել են ն...
Մ-20 ԱԱ. Յուրիկ Պետրոսյանը՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
Թրամփը դեռ չի որոշել, թե ո՛ւմ է աջակցելու Իսրայելի առաջիկա ընտրություններում
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Արարատի մարզում չրերի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել. Գերմանիայի ԱԳՆ
Դավիթ Խուդաթյանը դիտարկել է Գյումրիում իրականացվող մի շարք ենթակառուցվածքային ծրագրերի ընթացքը