Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր

Իրենց իշխանության գալը հենց նախկինների վերադարձ է. Մենք դա թույլ չենք տալու. Վահե Ղալումյանը՝ Մարուքյանի մասին

Տեղի ունեցածը կարող եմ բնութագրել որպես պարոն Մարուքյանի կողմից սադրանք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանը՝ հավելելով, որ սա երկարատեւ կազմակերպված էր:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի դահլիճում նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետեւից հարվածողը հենց Վահե Ղալումյանն էր:

«Երբ պարոն Մարուքյանը ԱԺ լիագումար նիստերից մեկի ժամանակ «անբարոյականի վաստակ» արտահայտությունն արել է, ես հասկացել եմ, որ ինքը քաղաքականության մեջ ուրիշ օրակարգ ունի, որի մասին ինքը երեկ երեկոյան բացեիբաց հայտնեց: Նա նշեց, որ մենք ՀՀ հաջորդ իշխանությունն ենք լինելու»,-ասաց նա:

Հարցին, թե իրենք շանս ունե՞ն լինելու հաջորդ իշխանությունը, Ղալումյանը պատասխանեց. «Մեր քաղաքական թիմը հայտարարել է, որ մենք թույլ չենք տալու նախկինների վերադարձը: Ես պարոն Մարուքյանին այդ տեսանկյունից եմ նայում: Իրենց իշխանության գալը ոչ այլ ինչ է, քան նախկինների վերադարձը»:

Վահե Ղալումյանը չցանկացավ մեկնաբանել իր կուսակից Սասուն Միքայելյանի արարքը, որը խոսքին պատասխանեց բռունցքներով. «Սասուն Միքայելյանի արարքը ես չէ, որ պետք է մեկնաբանեմ: Ինքը մեկնաբանել է, համոզված եմ, որ ինքն էլ չէր ուզում, որ այդպես ստացվի, բայց նշեմ, որ Մարուքյանի եւ Միքայելյանի հայհոյանքները փոխադարձ են եղել: Պարոն Մարուքյանը ամբիոնից իջնելու իրավունք չուներ: Սասուն Միքայելյանն էլ իրավունք չուներ տեղից վեր կենալու եւ ամբիոնին մոտենալու: Դա իմ սուբյեկտիվ կարծիքն է»:

Հարցին, թե չի՞ կարծում, որ Սասուն Միքայելյանն առնվազն պետք է ներողություն խնդրի, «Իմ քայլի» պատգամավորը պատասխանեց. «Չեմ ուզում ոչ իր ասածները, ոչ արարքները մեկնաբանել: Բայց ինքն էլ իր արարքների մեկնաբանությունը ներքուստ ունի: Ես ԱԺ դահլիճում մոտ եմ նստում «Լուսավոր Հայաստանի» պատգամավորներին եւ պարոն Մարուքյանի այդ սադրիչ խոսելաոճը նորություն չի: Դա պարբերաբար եղել է»:

Ինչ վերաբերում է նրան, որ ինքը՝ Վահե Ղալ;ումյանը հետեւից հարվածել է Մարուքյանին, նա նշեց. «Միջադեպն ինձն համար այնքան տհաճ է, որ ես ձայնագրությունները չեմ էլ նայել: Նույնիսկ ինձ վերաբերող հատվածը: Ես ինքս զղջում եմ, որ նման միջադեպ է եղել, եւ ես այդ միջադեպին մասնակցել եմ: Ներողություն եմ խնդրում ՀՀ քաղաքացիների առաջ: Ես կշռադատված մարդ եմ ինձ համարում, բայց հայտնվել եմ նման միջադեպի մեջ:

Ես փորձել եմ կանխել, որ դա չլինի, բայց պարոն Մարուքյանը նշում է, որ ես խփել եմ: Եթե չեմ սխալվում՝ ինձ էլ են խփել, բայց ես դրա վրա չեմ ծանրանում: Ես հիշում եմ, որ տեսել եմ Մարուքյանի խփելը Սասուն Միքայելյանին ու վազել եմ, փորձել եմ կանխել: Էնտեղ քաշքշոց էր»:

Դիտարկմանը, որ եթե բռնությունն անպատիժ մնա, արդյոք դա ազդակ չի լինի, որ հետագայում եւս նման միջադեպերի ականատես լինենք, Վահե Ղալումյանն ասաց. «Մենք իշխանության ենք եկել ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ եւ դա մեր գերակա արժեքներից է: Մենք պետք է փորձենք խմբակցության սերսում նաեւ մյուս երկու խմբակցությունների հետ պայմանավորվածության գանք, որ նման բաների չենք գնալու: Իհարկե, դրան տանում է սադրանքը եւ սադրող ուժերն էլ պետք է իրենց սադրանքի մասին մտածեն: Իրենց կին պատգամավորի ելույթը, ապա նաեւ պարոն Մարուքյանի ելութը ոչ այլ ինչ էր, եթե ոչ ուղիղ սադրանք»:

Ինչ վերաբերում է քաղաքական գնահատական տալուն, որի պահանջով հանդես է եկել Էդմոն Մարուքյանը, նա նշեց. «Երբ որ պարոն Մարուքյանն իր արածի քաղաքական գնահատականը կտա, ես ինքս կնախաձեռնեմ մեր խմբակցությունում դրա քննարկումը: Երբ Ալեն Սիմոնյանին «անբարոյականի վաստակ» էր ասում, երբ իր խմբակցության կին պատգամավորը ասում էր, որ Հրայր Թովմասյանը Ալեն Սիմոնյանին հետեւից գրկել է… գեներալ Մանվելի հետեւին ձեռք տալու լեքսիկոնն է եկել Ազգային ժողով:

Ամեն դեպքում՝ մենք բռնությունից պետք է զերծ մնանք: Ինձ թվում է սա ազդակ էր, որ մենք սրա մասին խոսենք, պայմանավորվածություն ունենանք: Բայց պակաս կարեւոր չէ նաեւ ընդդիմադիր այդ փոքրիկ խմբակցության դիրքորոշումը, եւ իրենց բերած լեքսիկոնը ԱԺ»:

Վահե Ղալումյանն ուղիղ սադրանք է համարում այն, որ Մարուքյանը Սասուն Միքայելյանին անվանել է Շմայս. «Դա ուղիղ շանտաժի դրվագ էր, հենց էդտեղից սկսվեց: Մարուքյանը կարող է Ալեն Սիմոնյանին ասել՝ անբարոյականի վաստակ, Սասուն Միքայելյանին ասել՝ Շմայս»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի8-ին ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ԱԺ դահլիճում իսկական ծեծկռտուք սկսվեց: Տեղից «Իմ քայլի» պատգամավոր Սասուն Միքայելյանը սպառնաց, որ «կցխի», որից հետո Մարուքյանն իջավ ամբիոնից, մոտեցավ Միքայելյանին, վերջինս էլ հարձակվեց Մարոեւքյանի վրա՝ հարվածներ հասցնելով: Այդ խառնաշփոթի մեջ, երբ շատերը փորձում էին բաժանել, Մարուքյանին հարվածեցին նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը եւ Վահե Ղալումյանը:

«Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ լքում է ԱԺ նիստերի դահլիճը եւ սպասում է քաղաքական հետեւանքների: