Նախկին իշխանությունների սխալն էր, որ Մարտի 1-ի հարցը շուտ փակեցին. Ռուբեն Հակոբյան
Նախկին իշխանությունների սխալն էր, որ Մարտի1-ի հարցը շուտ փակեցին։ Այս մասին այսօր՝ մայիսի 8–ին, լրագրողներին ասաց «Վերնատուն» ակումբի անդամ, քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբեն Հակոբյանը, որը գնացել է Շենգավիթի առաջին ատյանի դատարան՝ աջակցելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։
«Առանց պատճառաբանելու ասեմ՝ այո, եւ բոլորն են հասկանում, որ միտումնավոր է, որովհետեւ ամբողջությամբ հարցը քաղաքական է, ինչքան էլ փորձեն իրավական դաշտով անդրադառնալ։ Յուրահատկությունն այն է, որ իշխող ուժը ամբողջությամբ սա քաղաքական դաշտ է տեղափոխել եւ պարտադրում է, որ Քոչարյանի պաշտպանները իրավական հարթության վրա այս ամենը դիտարկեն։ Նրանք էլ պրոֆեսիոնալներ են, անում են այն, ինչ պետք է անեն։ Մի խոսքով, սա կապ չունի արդարադատության հետ եւ կարծում եմ՝ էլ չկա ինչ-որ առիթ, պատճառ, որպեսզի խափանման միջոցը չփոխեն։ Թե ինչ տեղի կունենա այսօր, չեմ կարող ասել, բայց հասկանալի է, որ ճշգրիտ լուծումը իրավական դաշտ տեղափոխելն է հարցը, իսկ այսօր նաեւ նկատի ունենալով այսօրվա իրավիճակը, միջազգային կառույցների ընդունած որոշումները, կարծում եմ, որ դատարանը այսօր պետք է ճիշտ որոշում կայացնի»։
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների սխալն էր, որ Մարտի1-ի հարցը շուտ փակեցին։
«Այլապես երբ այս մանրամասներին ծանոթանում ենք, արդեն պարզ էր, թե այդ ժամանակ ով է հրահրել այդ մարդասպանությունը։ Ի վերջո, երբ մարդ 30-40 հազարանոց ժողովուրդ հավաքի, որոնք հետագայում ամբոխի են վերածվում, հայտարարում է, որ այս ղարաբաղցի տականքներին պետք է քշենք, որ նրանք են ձեր որդիների սպանության պատճառը, որ նրանք մոնղոլ-թաթարներ են, նրանք են գռփել, թալալնել եւ այլ, այդ ամբոխի մեջ կլինեն առնվազն 2-3 հարյուր հոգի, որոնք իրոք կհավատան եւ պատրաստ են նաեւ սպանելու եւ սպանվելու, ինչը եւ տեղի ունեցավ։
Եվ հիմա Մարտի 1-ի անվան տակ, սպանությունների անվան տակ զոհերի հարազատներին բերեն, 30 միլիոն տան, մտցնեն դահլիճ նրա համար, որ նրանք Քոչարյանին տեսնելուց գոռան՝ Քոչարյան, մարդասպան, դրանով փորձեն արդարադատություն իրականացնել, նշանակում է՝ ուղղակի անտեր, որբ վիճակում է արդարադատությունը։
Այս խարանը, որ դաջվեց մեր պետության ճակատին 2008 թվականի Մարտի 1-ին, իմ խորին հանոզմամբ, գլխավոր հրահրողը եղել է Նիկոլ Փաշինյանը, նա պետք է պատասխան տա եւ կտա»,– ասաց նա։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...