Շուշիի ազատագրումը նույնն էր, ինչ Ստալինգրադի ճակատամարտը Երկրորդ համաշխարհայինում. Արմեն Սարգսյան
Շնորհավորում եմ բոլորիս. Սա կրկնակի տոն է եւ այստեղ ինչ-որ սիմվոլիզմ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 8-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Այսօր ես եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության: Մեր ազգային երեք հերոսների շիրիմներին ծաղիկներ դրեցի, որովհետեւ բոլորին չես կարող դնել: Սիմվոլիզմը շատ խորն է, որովհետեւ ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը հայ ժողովուրդը կարեւորագույն հաղթանակ տարավ՝ ազատագրելով Շուշին:
Շուշիի ազատագրումը եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, դա նույնն էր, ինչ որ Ստալինգրադի ճակատամարտը կամ Կուրսկի ճակատամարտը, որոնք կոտրեցին պատերազմի տարամաբությունը եւ ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ:
75 տարի է անցել Հայրենական մեծ պատերազմից հետո, եւ եթե մտածենք, որ 300 հազար հայեր իրենց կյանքը տվեցին, որ աշխարհում էլ երբեք չկրկնվի այն, ինչ սպասվում էր աշխարհին՝ ծայրահեղ նացիոնալիզմ»,-ասաց Արմեն Սարգսյանը:
Նա հիշեցրեց, որ 600 հազար հայեր մարտնչում էին ճակատամարտում, այն դեպքում, եր Խորհրդային Հայաստանի բնակչությունը յսօրվա Հայաստանի բնակչության կեսն էր:
ՀՀ նախագահը նշեց, որ այսքան փոքր ժողովուրդը 5 մարշալ ու 60-ից ավելի գեներալներ է տվել եւ բնական է, որ այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէր, նրանց հերոսությունը չի ծերանում, անվերջ է:
«Եկեք այսօրը նվիրենք հաղթողի գեղեցիկ զգացումին: Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք, եւ Երկրորդ համաշխարհայինում, եւ ազատագրական պայքարում»,-ընդգծեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...