Կրթական համակարգը կոլապսի եզրին է. ԼՀԿ պատգամավոր
Կրթական համակարգը կոլապսի եզրին է: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
«Կոլապսը սկսվեց դեռ մեկ տար առաջ, երբ առանձին գերատեսչություններ միավորվեցին կրթության, գիտության գերմեծ կարեւոր ոլորտներին, եւ այս մասին դեռ մեկ տարի առաջ կանխատեսումներ էինք անում եւ անընդունելի համարում, որ նման միավորումները կարող են դրական արդյունքներ բերել»,- ասաց պատգամավորը։
Կոստանյանն ասաց՝ համակարգը կոլապսի եզրին է, քանի որ 2 տարվա ընթացքում դեռեւս կան չլուծված տարրական խնդիրներ։
«Երեւանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարներ, ովքեր մինչ օրս, օրենքի խախտմամբ շարունակում են դեռեւս պաշտոնավարել։ Ինչո՞ւ, ինձ համար դեռեւս պարզ չէ։ Ամենակարեւոր ոլորտի բարեփոխումները հապաղում են. ոչ լիարժեք են, ոչ էլ ռեֆորմիստական։
Տնտեսագիտական համալսարանը ոլորտի այն սակավաթիվ կառույցներից էր, որ պետք է համարձակվեմ ասել, որտեղ իրական ռեֆորմիստական բարեփոխումներ էին մեկնարկել, սակայն դրանք կասեցվեցին ընդամենը մի պատճառաբանությամբ, որը հետագայում պարզվեց կեղծ էր»,- ասաց նա։
Աննա Կոստանյանն ասաց, որ իր մոտ տպավորություն է, թե ոլորտի պատասխանատուն ինչ-որ ձեւով ճնշված ու կաշկանդված է. «Կամ նրա կողքին ոչ ճիշտ կադրեր են հավաքվել կամ հավաքվում։ Այլապես ինչպես կարող են բացատրել այս 2 տարիների ընթացքում նախարարի տեղակալների այսքան հաճախակի փոփոխությունները»։
Պատգամավորը նկատեց, որ ոլորտներում գոյություն չունի ռազմավարություն. «Թե ո՞ր ճանապարհով եւ ի՞նչ քայլերով ենք առաջ գնում, ինչ ժամկետում եւ ինչ արդյունքների ենք հասնելու. այս հարցերն անպատասխան են եւ սա նշանակում է՝ բարձրագույն կրթության ռեֆորմը կաղում է։ Առանցքային խնդիր է բնագիտական ֆակուլտետների նկատմամբ, մասնավորապես, Երեւանի պետական համալսարանում օրինակ՝ Ֆիզիկայի, Մաթեմատիկայի, Քիմիայի դիմորդների հետաքրքրության նվազումը։ Պարզ չէ, թե ինչ է անում նախարարությունն այս ուղղությամբ»։
Կոստանյանն ասաց, որ ուսման վարձը չվճարելու պատճառով բարձր առաջադիմությամբ որեւէ ուսանող չպետք է կրթություն ստանալու իրավունքից զրկվի. «Իսկ մենք ունենք ուսանողներ, որոնք վարձը չվճարելու պատճառով զրկվում են կրթվելու իրավունքից»։
Անդրադառնալով հայրենադարձությանը՝ պատգամավորն ասաց, որ դեռ չգիտենք, թե որքան հայ է հայրենադարձվել, եւ այդ մասին չի ներկայացվում 2019 թվականի Կառավարության կատարողականում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...