Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Նախարարություններում 2020թ. առաջին եռամսյակի պարգևավճարները կազմում են ավելի քան 1 մլրդ 270 մլն դրամ

AntiFake.am-ը հարցումներ է ուղարկել նախարարություններ՝ խնդրելով տրամադրել կառույցում 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում հատկացված պարգևատրումների ընդհանուր չափը։ Հարցումների պատասխանների արդյունքները՝ ստորև։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Ս. Մարտիրոսյանը հայտնել է, որ 2020թ.-ի առաջին եռամսյակի ընթացքում պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 126.220.597 ՀՀ դրամ, որից՝ փետրվարին հատկացվել է 121.240.002 դրամ, իսկ մարտին 4.980.595 դրամ։ Հունվարին նախարարության աշխատակիցներին պարգևավճար չի հատկացվել։

Միաժամանակ հայտնել են, որ նշված ժամանակահատվածում նախարարի և նախարարի տեղակալների պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 7.454.072 դրամ, որը նրանք ստացել են փետրվարին։

Արտաքին գործերի նախարարության Լրատվության և հանրային դիվանագիտության վարչության պետ Սերոբ Բեջանյանը հայտնել է, որ 2020թ. առաջին եռամսյակում նախարարության աշխատակիցների հատկացված պարգևավճարների ընդհանուր չափը կազմել է 72.147.954 ՀՀ դրամ, որից մարտին՝ 37.582.466 ՀՀ դրամ, փետրվարին՝ 27.641.814 ՀՀ դրամ, մարտին՝ 6.923.674 ՀՀ դրամ։

Միաժամանակ հայտնել են, որ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 1.530.200 դրամ պարգևավճար, նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ նույն ժամանակահատվածում՝ 1.116.096 դրամ, մյուս տեղակալը՝ Գրիգոր Հովհաննիսյանը ստացել է 1.041.748 դրամ, տեղակալ Ավետ Ադոնցը՝ 1.084.476 դրամ, իսկ Արտակ Ապիտոնյանը՝ 1.210.318 դրամ։

Առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը հայտնել է, որ կառույցում 2020թ. առաջին եռամսյակում «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածից տրամադրված պարգևատրումները կազմել են հունվար ամսվա համար 8.377.855 ՀՀ դրամ՝ ներառյալ հարկերը, փետրվար ամսվա համար՝ 17.426.895 դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ մարտ ամսվա համար՝ 20.733.954 դրամ՝ ներառյալ հարկերը։ Ընդհանուր՝ պարգևատրումների չափը կազմել է 46.538.704 ՀՀ դրամ։

Նախարարի և տեղակալների պարգևավճարների չափը չի տրամադրվել և հղում է արվել բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքին, որտեղ նշված անձանց հայտարարագրերը դեռ հրապարակված չեն։

Հարցման պատասխանը՝ ստորև.

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սուրեն Գալստյանը հայտնել է, որ նախարարության աշխատակիցների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 57.089.300 դրամ, այդ թվում՝ հունվար և փետրվար ամիսների համար համապատասխանաբար՝ 28.981.200 դրամ և 28.108.100 դրամ:

Միաժամանակ տեղեկացրել են, որ նախարարի և նրա տեղակալների պարգևավճարների գումարը (ներառյալ հարկերը) 2020 թվականի առաջին եռամսյակում կազմել է 9.519.200 դրամ, այդ թվում ըստ ամիսների` նախարար Ռուստամ Բադասյանը հունվար և փետրվար ամիսներին ստացել է ընդհանուր 2.395.400 ՀՀ դրամ, նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը նույն ժամանակահատվածում ստացել է 2.002.200 դրամ, նախարարի տեղակալները (թվով՝ 3) ստացել են 1.707.200-ական դրամ, այսինքն՝ 5.121.600 դրամ։

Արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը հայտնել է, որ Արտակարգ իրավիճակների նախարարության համակարգի թվով 3645 աշխատակիցներ 2020թ. առաջին եռամսյակում ստացել են 407.689.909 ՀՀ դրամ պարգևավճար, այդ թվում՝ հունվար ամսին 319.476.126 ՀՀ դրամ, փետրվար ամսին` 18.889.858 ՀՀ դրամ, մարտ ամսին՝ 28.844.173 ՀՀ դրամ։

Տեղեկացրել է նաև, որ ՀՀ կառավարության 2011թ. հոկտեմբերի 20-ի 1510-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխի 53 և 54 կետերի համաձայն՝ քաղաքացիական ծառայողներին, կիսամյակային կատարողականների հիման վրա, նաև տրամադրվել է 40.479.752 ՀՀ դրամ պարգևավճար։

Հայտնել է նաև, որ Արտակարգ իրավիճակների նախարարը և նախարարի տեղակալները 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում պարգևավճար չեն ստացել:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գլխավոր քարտուղար Շ. Մեժլումյանը տեղեկացրել է, որ 2020թ. առաջին եռամսյակի պարգևատրումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է նախարարության պաշտոնական կայքի Ծրագրեր և գերակա խնդիրներ բաժնի Բյուջե ենթաբաժնում՝ նկատի ունենալով ԲՏԱ նախարարության կողմից աշխատակիցներին հատկացված աշխատավարձի և պարգևատրման տարեկան ֆոնդի վերաբերյալ տեղեկատվությունը։ Ճշգրտող հարցին նախարարության մամուլի քարտուղարը պատասխանել է, որ պարգևատրման տարեկան ֆոնդը հավասարաչափ բաշխվում է եռամսյակների վրա, ինչից կարելի է եզրակացնել, որ առաջին եռամսյակում կառույցում հատկացվել է 34.181.175 ՀՀ դրամ պարգևավճար։ Նախարարության հաստիքների թիվը 198 է։

Միևնույն ժամանակ տեղեկացրել են, որ հայտարարատու հանդիսացող աշխատակիցների վերաբերյալ տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ հայտարարագրերի հրապարակումից հետո կայքում:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Արմինե Խառատյանը հայտնել է, որ 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրվել է պարգևատրում 138.503.524 դրամի չափով, որից.

1.1 2019 թվականի երկրորդ կիսամյակի կատարողականների արդյունքներով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միայն քաղաքացիական ծառայողներին` 282 անձ, տրվել է 61.150.400 դրամ պարգևատրում՝ 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրման ֆոնդ»-ի միջոցներից:

1.2 ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարումներ» հոդվածով նախատեսված միջոցների և «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով նախատեսված միջոցների տնտեսման հաշվին նախարարության աշխատակիցներին՝ 353 անձ, տրվել է 77.353.124 դրամ պարգևատրում:

Միաժամանակ հայտնել են, որ հայտարարատու պաշտոնատար անձանց պարգևավճարների մասին տեղեկատվությունը օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով հրապարակվում է:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը տեղեկացրել է, որ առաջին եռամսյակի համար` 01.01.2020թ. մինչև 31.03.2020թ., նախարարության «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով եռամսյակային գումարը կազմում է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 13.77 %-ը` 41.356.200 դրամ, «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 17.56 %-ը` 52.741.000 դրամ: Այսինքն 2020թ. առաջին եռամսյակում ԿԳՄՍՆ-ում հատկացվել է ընդհանուր՝ 94.097.200 դրամ պարգևավճար, որը համարժեք է շուրջ 195.000 դոլարին։

Պատասխանում տեղեկացրել են նաև, որ 2020թ. առաջին եռամսյակի ԿԳՄՍ նախարարության ընդհանուր աշխատավարձի ֆոնդը կազմում է 300.374.800 դրամ:

Հարցման պատասխանով չի տրամադրվել նախարարի և փոխնախարաների պարգևատրումների չափի մասին տեղեկությունը հետևյալ պատճառաբանությամբ. «Նախարարը և նախարարի տեղակալները համարվում են եկամուտների հայտարարատու պաշտոնյա անձինք, որոնց վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվությանը կարող ենք ծանոթանալ եկամուտների հայտարարագրերի հրապարակումից հետո»:

Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վ. Ջիլավյանը հայտնել է, որ նախարարությունում առաջին եռամսյակի պարգևատրումները «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով հունվարին կազմել է 5.745.100 դրամ, փետրվարին՝ 18.157.800 դրամ, իսկ մարտին չի հատկացվել։ Իսկ «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով հունվար ամսին հատկացվել է 31.199.900 դրամ պարգևավճար։ Այսպիսով՝ կառույցում նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ հատկացվել է 55.102.800 դրամ պարգևավճար։

Հայտնել են նաև, որ նախարար Էրիկ Գրիգորյանը պարգևատրվել է հունվարին 1.197.700, իսկ փետրվարին՝ 1.215.500 դրամի չափով, այսինքն՝ նշված ժամանակահատվածում ընդհանուր՝ 2.413.200 դրամի չափով։ Իսկ 2 տեղակալները հունվաին պարգևատրվել են 853.600-ական, իսկ փետրվարին՝ 871.300-ական դրամի չափով։ Այսինքն՝ նախարարն ու տեղակալները միասին նշված ժամանակահատվածում պարգևատրվել են 5.863.000 դրամի չափով։

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարության գլխավոր քարտուղարին փոխարինող Հ. Բատիկյանը հայտնել է, որ 2020թ. առաջին եռամսյակում նախարարության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 99.428.397 դրամ, որը հատկացվել է հունվար, փետրվար ամիսներին: Մարտին նախարարության աշխատակազմը պարգևավճար չի ստացել:

Պարգևավճարները հատկացվել են օրենքով սահմանված կարգով «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ», «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում», «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածներով նախատեսված միջոցներից։

Նախարարի և տեղակալների պարգևավճարների մասին տեղեկատվություն չի տրամադրվել։

Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղար Վազգեն Հարությունյանը տեղեկացրել է, որ նախարարության աշխատակիցներին 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում պարգևատրման ֆոնդից հաշվարկվել է 138.593.661 ՀՀ դրամ պարգևավճար, որից հունվարին՝ 26.115.654, փետրվարին՝ 98.682.531, իսկ մարտին՝ 13.795.476 ՀՀ դրամ։

Միաժամանակ տեղեկացրել են, որ ՀՀ ֆինանսների նախարարը և նախարարի տեղակալները 2020թ. առաջին եռամսյակի ընթացքում պարգևատրվել են 3 անգամ՝ ընդհանուր՝ 12.101.565 դրամի չափով, որից՝ հունվարին՝ 4.252.011, փետրվարին՝ 3.974.173, իսկ մարտին՝ 3.875.381 ՀՀ դրամի չափով։

Պաշտպանության նախարարությունը մերժել է 2020թ. առաջին եռամսյակում հատկացվող պարգևավճարների ընդհանուր չափի մասին տեղեկատվության տրամադրումը։ ՊՆ հայտարարագիր ներկայացնող անձանց մասով տեղեկատվությունը նույնպես մերժվել է։ Այս մասին տեղեկացրել է գլխավոր քարտուղար Ա. Սարգսյանը։