Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Վարակակիրներին հսկող համակարգչային ծրագրի սպասարկումը եւ անվտանգության վերահսկողությունն իրականացնում է ԱԱԾ-ն

Կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով Ազգային ժողովի համաձայնությամբ Հայաստանի կառավարությունը՝ ի դեմս Պարետատան, վերահսկում է վարակակիր մարդկանց հեռախոսային զանգերը։ Այդ զանգերի մասին տեղեկությունները Պարետատունը ստանում է բջջային օպերատորներից։ Գործարկվել է հատուկ ավտոմատացված համակարգ՝ մարդկանց տեղորոշման միջոցով նրանց հետ շփվածների շրջանակը պարզելու համար։ Այս մասին գրում է Hetq.am.–ը։

2020թ. ապրիլի 13-ին Աժ-ում պարետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում կատարված փոփոխությունից հետո, որով անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության եւ գաղտնիության իրավունքի սահմանափակումներ նախատեսվեցին եւ թույլատրվեց հեռախոսազանգերի նկատմամբ հսկողությունը, համակարգը վերլուծել է 3029 անձի տվյալ, որի արդյունքում ինքնամեկուսացվել է 7000 մարդ: Սակայն, արդյոք դա նպաստե՞լ է, որպեսզի վարակը չտարածվի, փոխվարչապետը դժվարացել է ասել, քանի որ ինքնամեկուսացվածները թեստավորվել են միայն ախտանիշի առկայության դեպքում։

Այս համատեքստում կրկին ծագում է հարցը՝ որքանով էր անհրաժեշտ հաղորդակցության ազատության եւ գաղտնիության սահմանափակումը, հատկապես, որ չեն փարատվել մտահոգությունները հեռախոսային զանգերի վերահսկողության գործընթացի անվտանգության վերաբերյալ։

Այս տարվա ապրիլի 17-ին Պարետատունը տեսանյութ տարածեց, որտեղ ներկայացվում է, թե բջջային օպերատորներից պացիենտի զանգերի մասին ստացված տեղեկատվության միջոցով ինչպես են պարզում վարակակրի շփման շրջանակը։ Նրա տեղադիրքի հիման վրա որոշվում է՝ արդյոք նույն վայրում են գտնվել հիվանդը եւ նրան զանգած անձը։ Ապա պարետատան աշխատակիցները զանգահարում են հիվանդի հետ շփված անձանց, ինքնամեկուսացման հրահանգ տալիս, որից հետո վերջինների հեռախոսում ներբեռնված ծրագրի միջոցով վերահսկում ինքնամեկուսացված անձանց ելումուտը։ Փոխվարչապետ Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը հավաստիացնում է, որ զանգերի բովանդակությունը եւ տեւողությունն իրենց չի հետաքրքրում, այդ տվյալները չեն հավաքագրվում։

«Հետքը» փորձել է պարզել, թե ովքեր են մշակում այդ տվյալները եւ որքանով են դրանք պաշտպանված։ Պարետ Տիգրան Ավինյանի անունից մեր հարցմանը պատասխանել է փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը՝ նշելով, որ զանգերի միջոցով մարդկանց վերահսկելու «համակարգչային ծրագիրը ստեղծվել է հայ կամավոր ծրագրավորողների կողմից եւ օգտագործվում է Կառավարության 298 Ն որոշմամբ նախատեսված մարմինների կողմից՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով եւ որոշմամբ սահմանված նպատակներով»։

Վարակակրի շփման շրջանակը պարզելու համար ստացված տվյալները հավաքագրվում եւ պահպանվում են Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների գրասենյակի՝ ԷԿԵՆԳ-ի սերվերում (այդ մասին ասվում է նաեւ վերոնշյալ տեսանյությում)։ Պրն Սիսեռյանի խոսքով՝ ԷԿԵՆԳ-ի սերվերը բազմաշերտ մեկուսացված ցանց է (Isolated DMZ)՝ զերծ արտաքին ներգործությունից, իսկ հատուկ համակարգչային ծրագրի սպասարկումը իրականացվում է եւ անվտանգությունը վերահսկվում է Ազգային անվտանգության ծառայության կողմից։

Տեղեկատվական անվտանգության որոշ մասնագետներ մտահոգություններ ունեն ինչպես ծրագրավորողների ստեղծած համակարգչային ծրագրի, ԷԿԵՆԳ-ի սերվերի անվտանգության երաշխիքների առնչությամբ, այնպես էլ այն փաստի, որ ծրագրի անվտանգությունը վերահսկում է ԱԱԾ-ն։

Համակարգչային ծրագիրը, որպես կանոն, պետք է անվտանգության թեստով ստուգվի։ Պարետ Տիգրան Ավինյանին մենք հարցրել էինք, թե ով է անցկացրել գործարկված ծրագրի անվտանգության թեստերը, անվտանգությունը ստուգելու ինչ գործիքներ են օգտագործվել և որ ստանդարտների համապատասխան՝ օրինակ ISO 27034 կամ որևէ այլ ստանդարտ։ Խնդրել էինք տրամադրել ծրագրի անվտանգության թեստերի արդյունքները և առկայության դեպքում ծրագրի համապատասխանության վկայականները։ Սակայն մեր այս հարցերը մնացել են անպատասխան։

Տվյալներն իր սերվերի վրա ապահով պահելու համար անվտանգության աուդիտ պետք է անցած լիներ նաեւ «ԷԿԵՆԳ» ՓԲԸ-ն։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ՓԲԸ-ի տնօրեն Լ. Ավետիսյանը հայտնել է, որ ԷԿԵՆԳ-ը խստորեն հետևում է տեղեկատվության անվտանգության կառավարման համակարգի (ISMS) ISO-27001 ստանդարտի խորհուրդներին, իսկ աուդիտ անցնելու գործընթացներն ընթացքի մեջ են։

Իրավաբան, տեղեկատվական իրավունքի և անվտանգության մասնագետ Դավիթ Սանդուխչյանը կարծում է, որ փոխվարչապետի գրասենյակի պարզաբանումը, թե տվյալները մշակվում են «բազմաշերտ մեկուսացված ցանցի ներքո (Isolated Demilitarized Zone)», չի համապատասխանում ծրագրի աշխատանքի այն ներկայացմանը, որտեղ ցուցադրվում է, թե ինչպես է ծրագիրը հնարավորություն տալիս իրական ժամանակում բացահայտել ինքնամեկուսացման ռեժիմը խախտող անձանց։ «Այնուամենայնիվ, նույնիսկ եթե ենթադրենք, որ DMZ-ի միջոցով հնարավոր է կազմակերպել իրական ժամանակում տվյալները մշակելու ինչ-որ մի եղանակ, կամ այն մշակվում է ոչ իրական ժամանակում, ապա, միևնույն է, չի պարզաբանում այն հարցը, թե որքանով ԷԿԵՆԳ ընկերության ցանցը պաշտպանված արտաքին ներթափանցման վտանգներից, քանի դեռ բացակայում է ԷԿԵՆԳ-ի տեղեկատվական համակարգի՝ տեղեկատվական անվտանգության ստանդարտներին համապատասխանության մասին աուդիտորական կազմակերպության որևէ եզրակացություն։ ԱԱԾ-ի վերահսկողությունը նույնպես նման երաշխիք չի կարող համարվել, մանավանդ, որ ԱԱԾ-ն նախկինում տեղեկատվական անվտանգության բազմաթիվ խնդիրներ է ունեցել»,- ասում է Դավիթ Սանդուխչյանը։

Ճիշտ է, օրենքը ԷԿԵՆԳ-ին չի պարտադրում ISO ստանդարտներին համապատասխանության վկայական ունենալ, բայց պարտադրում է անվտանգության միջոցներ ու կանոններ կիրառել: «Ինչպե՞ս պարզել՝ կիրառե՞լ են, թե ո՞չ: Անկախ աուդիտի միջոցով: Այլ եղանակ չկա։ Իսկ որպես վստահելի աուդիտորական ստուգում կարող է լինել միջազգային համակարգի ներքո մշակված ISO համապատասխանության համակարգը»,- պարզաբանում է պրն Սանդուխչյանը:

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ծրագրիը ստեղծվել է կարճ ժամկետում մի խումբ կամավոր ծրագրավորողների կողմից, ապա դա ևս, ըստ Սանդուխչյանի, կարող է մտավախություններ առաջացնել, եթե ծրագրի անվտանգությունը պատշաճ չի թեստավորվել։ «Նման ենթադրություն կարելի է անել, քանի դեռ կառավարությունը չի ներկայացրել որևէ անկախ փորձագետի եզրակացություն ծրագրի անվտանգության փորձաքննության անցկացման արդյունքների մասին»,- նշում է տեղեկատվական իրավունքի և անվտանգության մասնագետը։

Բացի այդ, եթե ծրագիրը մշակվել է մի խումբ կամավոր ծրագրավորողների կողմից՝ ոչ առևտրային հիմունքներով, ծրագրի սկզբնաղբյուրային կոդը (source code) պետք է հանձնված լիներ կառավարությանը և բաց լիներ անկախ փորձագետների համար։ Պրն Սանդուխչյանն ասում է՝ կառավարության շահերից է բխում այդ կոդի հրապարակումը, ինչը կբացառի ծրագրում այլ՝ չհայտարարված գործիքների առկայությունը, որը քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտների մոտ միշտ խոր մտավախություն է առաջացնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում