Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում գերազանցում է Սերժ Սարգսյանին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը կադրային քաղաքականության հարցում գերազանցում է Սերժ Սարգսյանին, մեկ օրում մի անձը մի քանի պաշտոնի է նշանակվում, եւ որեւէ հիմնավորում չի տրվում, թե որ պաշտոնյան ինչու է ազատվում զբաղեցրած պաշտոնից:
Նախօրեին հայտնի դարձավ, որ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ազատվել է պաշտոնից, վարչապետի խոսնակը հայտնեց՝ «սեփական դիմումի համաձայն», մինչդեռ երեկ Նիկոլ Փաշինյանը նախ գովեստի ու շնորհակալության խոսքեր ասաց Գրիգորյանի հասցեին, ապա նրա ազատվելու պատճառների մասին հարցին պատասխանելիս ակնարկներ արեց. «Համոզված եմ, որ այս ընթացքում նա արել է առավելագույնը` առավելագույն արդյունքների հասնելու համար, բայց աշխատանքը բարդ երեւույթ է, գալիս են փուլեր, ժամանակներ, երբ անհրաժեշտ է լինում կայացնել որոշումներ, եւ կայացվել են որոշումներ»։
Նախարարությունում խոսում են, որ Գրիգորյանի ազատման հիմնական պատճառը «նախկին» լինելն է, որով Փաշինյանը մեսիջ է փորձում հղել: Տեղեկություններ կան, որ նախարարի պաշտոնում նշանակվելու է վերջերս նախարարի առաջին տեղակալ նշանակված Վահե Ջիլավյանը, ով 2018-ից մինչեւ 2020-ի ապրիլը եղել է նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը, իսկ ապրիլի 21-ից մինչեւ մայիսի 6-ը՝ նախարարի առաջին տեղակալը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...