Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ) Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ Կիբեռոստիկանություն UFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջ Նա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին 74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորած ՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծեր Լիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջ Ուկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահ ՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերել Ածխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in Nutririon Կոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցը ՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունում

Համայնքային ոստիկանները ձերբակալեցին թմրանյութ պատրաստող և իրացնող օտարերկրյա քաղաքացուն (տեսանյութ)Զգուշացեք, հայկական բանկային ընկերությունների անունից հերթական կեղծիքն է տարածվում․ ԿիբեռոստիկանությունUFC-ի նախագահը վերջապես հստակեցրել է իրավիճակը Ծառուկյանի շուրջՆախագահ Ֆլորենտինո Պերեսը փրկիչներ է փնտրում և մեծ երազանքներ ունիՆա պաշտում է փողն ու ազդեցիկներին. Պլատինին՝ ՖԻՖԱ-ի նախագահի մասին74-ամյա Սլավիկ Պողոսյանը որոնվում է որպես անհետ կորածՀԷՑ-ի 2026 թ. ներդրումային ծրագրով կթարմացվեն շուրջ 600 կմ էլեկտրահաղորդման գծերԼիտվան մեղադրել է Ռուսաստանին ռազմական գործարանում հրկիզման փորձի մեջՈւկրաինան ստիպված կլինի «ցավոտ զիջումների» գնալ. Չեխիայի նախագահՀՀ-ում օտարերկրացիները կարող են բջջային ID (mID) ձեռք բերելԱծխաջրերի կրճատումը օգնում է կանանց վերահսկել ախորժակը․ Frontiers in NutririonԸնկույզի հիմքով հավելումը վերականգնել է քնի կառուցվածքը. Food & FunctionԿոնֆերենցիաների լիգա. Հայտնի է «Նոայի» մրցակիցըՀՀ-ում Սլովակիայի դեսպանատան պատվիրակությունը հյուրընկալվել է ԵՄ դիտորդական առաքելությունումՀՀ նախագահն ԱՄՆ դեսպանին պարգևատրել է Բարեկամության շքանշանովՓոփոխություններ սոցփաթեթի շահառուների համար․ որո՞նք են հիմնական կետերըՀացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանն առողջական շատ լուրջ խնդիր ունիԹրամփը կարող է հայտարարել մարդկության պատմության ամենաաղմկահարույց բացահայտման մասին. Daily StarՈւկրաինայում միջուկային վթարի հավանականությունը ավելի բարձր է, քան միջուկային զենքի կիրառման ռիսկըԿոտրում են WhatsApp հաշիվներ, շտապ միացրեք երկփուլային տարբերակը. մեդիագրագետ (տեսանյութ)Դատարանը որոշում է կայացրել․ Տիմոշենկոյին պարտադրել են գրավ և էլեկտրոնային հսկողությունԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 27 հարցԱվտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կայանած ավտոքարշակինԱրգելափակումից դուրս են բերել 89 տրանսպորտային միջոց և 148 քաղաքացու ցուցաբերել օգնությունԱՄՆ-ը սահմանափակում է Իսպանիայի մասնակցությունը G20 գագաթնաժողովին. BloombergԲԿ-ի փոխտնօրենը զինակոչիկների կողմից պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելուն օժանդակելու համար տարբեր չափերի կաշառք է ստացելԱպրիլի 27-29 Երևանում կկայանա FINTECH360 միջազգային համաժողովըՀայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ. փաստաբանԻնչպես կառավարությունը Կասկադի վերակառուցման ծրագիրը հանձնեց սնանկացած գործարարի․ ԱզատությունԿասեցվել է «Արտբեն» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի վաճառքի գործունեությունըՍուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամասԺաննա Անդրեասյանը հերթական անգամ ընդունել է ուսուցիչներիԿլինի մամուլի ասուլիս, բոլորիդ կհրավիրեմ, այդ ժամանակ էլ կպատասխանեմ բոլոր հարցերին. Դիանա ԳասպարյանՇվեյցարիայում հայտնաբերվել է մոտ 2000 տարվա հռոմեական համալիրԻնչու են մոծակները նախընտրում սնվել մարդու արյունովԱռաջին արեւադարձային փոթորիկը Խաղաղ օվկիանոսում արդեն ձեւավորվել էՎիգենի կինը Հայաստանում չունի բարեկամներ ու ընկերներ. Այս 2 օրը ուղեկցել ենք նրան. տարել մեր տուն. Հայկ ՍարգսյանՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանովԿառավարության նիստում քննարկվել են «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծերըԱրմավիրի մարզում թունավորման պատճառը ոչ թե «Աթենքի» խինկալին է եղել, այլ` շմոլ գազըԴեռ երբեք նման չարություն չեմ զգացել․ Խուլիո Իգլեսիասը հերքել է սեռական ոտնձգության մասին մեղադրանքներըԵրկու օր առաջ հրազենային վնասվածքից մահացած զինծառայողը ֆուտբոլի «Ուրարտու» ակադեմիայի սան էրԱյն երգը, որը նվիրեցի նրան, ես դա նվիրում եմ և՛ նախկինում, և՛ ներկայում բոլոր առաջին տիկիններին. Մհեր ԱրմենիաՊԵԿ-ը բացահայտել է կեղծ, անհայտ արտադրողներից ձեռքբերված ստվերում շրջանառվող օղիների և ծխախոտային արտադրանքի դեպքեր (տեսանյութ)Պուտինը օրվա առաջին կեսի մեծ մասը նվիրել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակինԵրկփուլ մոդել, որը կարող է արագացնել Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. FTՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ N զորամասի կանանց գումարտակԵթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ՔՊ ցուցակից չէինք հանի. պատճառը ես չեմ. Ալեն ՍիմոնյանՍեմերու հրաբխի արտանետած մոխրի բարձրությունը հասել է 4,5 կիլոմետրի Պուտինը «փորձում է միլիոնավոր մարդկանց ցրտի եւ խավարի մատնել ցրտաշունչ ձմռան կեսին». Սթարմեր
Հայաստան

Ոմանք ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել. Ես հիմա սենսացիոն տվյալներ կասեմ. Փաշինյան

Հակաճգնաժամային միջոցառումների արդյունքում հասցրել ենք արդեն աջակցություն ցուցաբերել 21 հազար տնտեսվարողի, նրանց հատկացնելով արտոնյալ վարկեր եւ ավելի քան մեկ մլն քաղաքացի կառավարությունից ստացել է ուղիղ աջակցություն: Այս մասին, այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում 2019-ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ դեմ է եղել եւ հիմա էլ դեմ է վարչական որոշմամբ վարկային արձակուրդներ տալուն, քանի որ դա կարող է բերել ֆինանսական կայունության էական խաթարման:

«Մենք մտավախություն ունեինք, որ այս ամենի արդյունքում երկրում կունենանք սոցիալական կոլապս եւ հումանիտար ճգնաժամ»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ ի տարբերություն շատ երկրների մենք չունեցանք շուկայական կոլապս, ապրանքների դեֆիցիտ չունեցանք, իսկ դրամը որոշակի տատանումներից հետո շատ արագ կայունացավ:

Անդրադառնալով գներին, Փաշինյանն ասաց, որ ՀՀ-ում հոկտեմբերին արձանագրվել է սննդամթերքի գների անկում:

«Ի վերջոՀայաստանում սոցիալական կոլապս կա, թե ոչ. Ես ուզում եմ հրապարակել թվեր, որոնք սենսացիոն են: 2019թ. ամռանը մենք առաջին անգամ արձանագրել ենք, որ ՀՀ-ում աշխատատեղերը հատել են 620 հազարի սահմանագիծը, ճիշտ է, անկանխատեսելիությունը մեծ է, չգիտենք՝ մայիսին ինչ կլինի, սակայն ապրիլի վերջի դրությամբ քաղաքացիները 3-4 մլրդ դրամ ավել աշխատավարձ են ստացել, քան փետրվարին: Այսինքն մենք կարող ենք խոսել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին:

Ես հիմա ավելի սենսացիոն տվյալներ կասեմ. Դուք գիտեք, թե որքան քննարկվեց կոմունալ վճարների թեման. Ոմանք նույնիսկ ուզում էին կոմունալների դրոշով հակահեղափոխություն անել: Այսօրվա դրությամբ կոմունալների համար մեր փոխանցած 5 մլրդ դրամից մոտ 2 մլրդ դրամը հաշիվներին նստել է որպես կանխավճար: Սա ունի երկու պատճառ. նախ ապացուցված է, որ անապահով խավը ամենապարտաճանաչն է կոմունալները վճարելու առումով: Այյստեղ խոսքը մոտ 800 մլն դրամի մասին է: Մեր գնահատմամբ 1.2 մլրդ դրամ նստել է այն մարդկանց հաշիվներին, որոնք դրա կարիքը չունեն:

Նաեւ այս էր պատճառը, որ այս որոշումը կայացնելիս տատանվում էինք, քանի որ մեր ամենամեծ պրոբլեմը հակաճգնաժամային միջոցառումներ իրականացնելիս եղել է հետեւյալը՝ ինչպե՞ս դրանք դարձնել մաքսիմալ հասցեական: Մենք 1,8 մլրդ դրամ փոխանցել ենք այն մարդկանց հաշիվներին, ովքեր դրա կարիքը չունեն, այդ թվում նաեւ մեծ թվով ԱԺ պատգամավորների կոմունալ հաշիվների փոխանցել ենք մոտ 20 000 դրամ՝ յուրաքանչյուր բաժանորդի համար: 1,8 մլրդ դրամի փոխանցումը ստացած մեր սիրելի հայրենակիցներին, ովքեր չունեն այդ աջակցության կարիքը, կոչ եմ անում աջակցել մեզ, որ այդ գումարը վերահասցեագրվի»,- ասաց նա:

Դիմելով պատգամավորներին՝ Փաշինյանը հիշեցրեց՝ միջինը 20 000 դրամ ստացել են 16-րդ միջոցառման շրջանակներում, եւ եթե չունեն դրա կարիքը, կոչ արեց գտնել իրենց շրջապատում մարդու, ով որոշակի կարիքներ ունի եւ աջակցել նրան: Վարչապետը նաեւ շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արդեն այդ որոշումը կայացրել են: