Կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց, մարդկանց հետապնդումներով էր զբաղված. Երվանդ Բոզոյան
Պետությունը նրա համար է, որ իր ժողովրդին կարողանա կազմակերպել, ճիշտ կոնսոլիդացնել և ուղղորդել: Քանի որ իշխանությունը ոչ մի խնդիր չի լուծել, և միաժամանակ պետք է տնտեսությունը բացի, ստիպված է պատասխանատվությունը թողնել հասարակության վրա․ «հարգելի ժողովուրդ, քանի որ ես չեմ կարող լուծել ձեր խնդիրը, այն լուծեք ինքներդ»: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով պարետի որոշմանը՝ մայիսի 4-ից թուլացնել արտակարգ իրավիճակով պայմանավորված սահմանափակումներն ու թույլատրել քաղաքացիների ազատ տեղաշարժը:
Անդրադառնալով կարանտինի ընթացքին՝ Բոզոյանը նկատեց՝ դրա նպատակն այն է, որ թուլանա վարակի տարածման տեմպը, ինչի ընթացքում կառավարությունը կարողանա օպերատիվ աշխատանքներ կատարել, որպեսզի բացահայտվեն վարակի հիմնական օջախները, ապա մեկուսացնի վարակակիրներին՝ հնարավորություն ստեղծելով տնտեսության ճյուղերը վերաբացել: «Մենք տեսանք, որ կարանտինի ընթացքում իշխանությունը ոչինչ չարեց՝ ո՛չ լուրջ մակարդակի թեստավորումներ եղան, ո՛չ օջախների բացահայտումներ. «ինքնահոսի» թողած կարանտին էր»,-ասաց նա՝ ընդգծելով նաև, թե տնտեսությունը հնարավոր չէ չբացել:
Նրա խոսքով՝ երկընտրանքը՝ բացե՞լ տնտեսությունը, թե՞ ոչ, շատ երկրներում է եղել, քանզի ի սկզբանե գերխնդիրը առողջապահությունն էր, բայց երբ տնտեսությունը կանգնում է, համախառն ներքին արդյունքն էապես կրճատվում է, պետք է մտածել սահմանափակումների թուլացման մասին: Իսկ ՀՀ-ի նման երկիրը, ըստ քաղաքագետի, իրեն նման ճոխություն թույլ տալ չի կարող, մյուս կողմից՝ տնտեսության բացման դեպքում վարակի տարածման դեպքերը շեշտակիորեն ավելանալու են:
«Իրավիճակն այնպիսին է, որ մի կողմից կանգնած ենք վարակի տարածման խնդրի առջև, որը կարող է ավարտվել հումանիտար աղետով, մյուս կողմից չենք կարող տնտեսությունը չբացել, որովհետև արդյունքում կունենանք սոցիալական կոլապս: Պետք է նկատել, որ վարակման թվերով հարևան Վրաստանին գերազանցում ենք մոտ 6, Ադրբեջանին՝ մոտ 4 անգամ, մահացության դեպքերը ևս մեզ մոտ շատ են: Այս պատկերը ցույց է տալիս, թե ինչ որակի ճգնաժամային կառավարում ունենք ՀՀ-ում: Եթե մեր երկիրը համեմատենք հարևան Ադրբեջանի, Վրաստանի հետ, ապա կարող ենք արձանագրել, որ մեր իշխանության որակը ավելի վատն է: Թե ինչպես է յուրաքանչյուր կառավարություն կարողանում մինիմալիզացնել կորուստները, ցույց է տալիս, թե ինչ որակի իշխանություն այն երկիրն ունի»,-ասաց Բոզոյանը:
Նրա խոսքով, սակայն, կարանտինի ընթացքում պետությունը պետք է կարողանար քարոզչական աշխատանք տանել քաղաքացիների շրջանում, ինչպես անում են աշխարհի շատ երկրներ՝ բարձրացնելու հասարակության գիտակցությունը և տեղեկացվածությունը վիրուսի վերաբերյալ, կոնսոլիդացներ հանրությանը: «Մինչդեռ այսօր ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը չի հավատում կորոնավիրուսի գոյությանը, որովհետև ՀՀ իշխանություններն այս ընթացքում զբաղված էին իրենց անձնական խնդիրներով, մարդկանց հետապնդումներով: Տպավորություն է, որ կորոնավիրուսը շրջանցել է Հայաստանը, և այստեղ լրիվ այլ օրակարգեր կան»,-ասաց Երվանդ Բոզոյանը:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...