ՊՆ երկրորդ ուղերձը
Շաբաթներ առաջ Վիգեն Սարգսյանը հանդես եկավ ուղերձով, որը նորություն էր թե բովանդակության, թե՝ ոճի առումով։ Նախարարական պատային սառնության եւ կեղծ պաթետիզմի փոխարեն նա իր ուղերձի առանցքը դարձրեց մարդկային լեզուն եւ իրական խնդիրները։
Հայաստանում Պաշտպանության Նախարարն իր կարգավիճակով միշտ ավելին է եղել, քան նախարարը։ Դա է պարտավորեցնում թշնամին, իրականությունը, պատասխանատվությունը։
Օրեր առաջ մենք ունեցանք ծանր կորուստներ՝ զոհեր եւ վիրավորներ՝ փայլուն տղերք դիրքերում։ Ամեն նոր վիրավորը, զոհը, միջադեպը ահազանգ պետք է դառնա նորից վերանայելու շատ բաներ մեր պետության կյանքում եւ բարքերում։
Կան բաներ, որոնք հրամանագրերով հնարավոր չէ կարգավորել, բայց հանդուրժելը՝ վտանգավոր է։
Վ. Սարգսյանն ունի բարոյական իրավունք ու, երեւի նաեւ պարտավորություն, հանդես գալու նոր ուղերձով, որտեղ նոր առանցքը կլինի տիրող բարքերը եւ զինվորի կյանքի գնով խաղաղ ապրելու մշակույթը։
Պետք է սովորել ապրել ավելի զուսպ եւ համեստ։ Երբ 18-20 տարեկանները կանգնած են թուրքի դիմաց, խաղաղության և պատերազմի սահմանին ճիշտ չէ Երեւանում անել միլիոնավոր դոլարանոց հարսանիքներ։ Ի՞նչ է ուզում ասել այս խավը. Մենք թքած ունենք, սա ՄԵՐ երկիրն է։ Իսկ այս օրերին Երեւանում նման հարսանիքների շարք էր։
Պետք է զուսպ լինել կյանքի բոլոր դրսեւորումներում։ Ավտոմեքենաներից մինչև կենցաղ, մինչև արտասանած նախադասություն։ Այո, սա հրամանագրով կարգավորել հնարավոր չէ։ Բայց կան այլ տարբերակներ. Եթե իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները մի երկու անգամ չգնան նման թանկ հարսանիքներ, ապա հաջորդներն անմիջապես կհասկանան և կանեն հետեւություններ։
Պաշտպանության նախարարը կարող է խոսել, այն մասին, որ տղերքի զոհվելու օրը Երեւանում սրճարանների երաժշտությունը կարելի էր անջատել կամ գոնե մեղմել, որ ռեստորաններում երգի ու պարի չդադարող դոփյունը կարելի էր այդ օրը չանել։
Պաշտպանության նախարարը կարող է խոսել այն մասին, որ տղերքի հուղարկավորությունները չարած չի կարելի հրավառություն անել։ Չի կարելի մի տհասի քեֆը հանրայնացնել «սալյուտով», երբ ունենք զոհեր և վիրավորներ։
Պաշտպանության նախարարը կարող է խոսել նաեւ հեռուստաընկերությունների պահվածքի մասին (ոչ բոլոր՝ իհարկե)։ Այստեղ նույնպես նոր մշակույթի անրաժեշտություն կա։
Եվ վերջապես պաշտպանության նախարարը կարող է կոչ անել իսկապես ավելի զուսպ խաղաղ կյանքի։ Այն խաղաղ կյանքի, որն ապահովում են իր ենթակայության տակ գտնվող ստորաբաժանումները, զինվորականները։
Այս ամենը կարող էր չլինել, եթե հասարակությունը համապատասխան վերաբերմունք ցույց տար, ինքը մերժեր։ Շատ լավ կլիներ, եթե այդպես լիներ։ Բայց այստեղ էլ մենք գիտենք իրականությունը, եւ գիտենք, որ մեր հասարակությունը կարիք ունի տարրական հուշումների, ուղղորդումների։ Տարիներ ի վեր, մեզ մոտ խաթարված է «կարելի է, չի կարելիի» սահմանը։
Մեկը պետք է ուղղորդի։ Տվյալ դեպքում դա կարող է անել ՊՆ։ Պաշտպանության նախարարն ունի դրա բարոյական իրավունքը, որովհետեւ նրա վրա մեծ բեռ է դրված։ Եվ նա այդ դեպքում կստանա հասարակության առողջ շրջանակների աջակցությունը։
Վ. Հ.
Հ. Գ. Կարող է լինել հակափաստարկ. Չի կարելի թույլ տալ, որ բնականոն կյանքը խաթարվի։ Եվ դա իրոք այդպես է։ Ուղղակի իմ ասածը ոչ մի կապ չունի բնականոն կյանքի հետ։ Ես խոսում եմ, ցավոք արդեն բնականոն դարձած, «հանրային դեֆեկտի» մասին։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց Բաքու
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Արդեն մոտ 2 ժամ է՝ փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիների Փամբակ գետում որոնում են մոտ 15-ամյա աղջ...
Սուրեն Պապիկյանը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացման պաշտոնական ար...
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Հաքան Ֆիդանը Մոսկվայում կքննարկի Ուկրաինայի, Սև ծովի և Հարավային Կովկասի հետ կապված հարցեր
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով վարույթ է հարուցվել․ ԲԸՏՄ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը