Ուղղակի գոյատեւում ենք, չունենք կացարան, աշխատանք. Աբխազիայում գտնվող ՀՀ 7 քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ
Աբխազիայի հանրապետությունում գնվող Հայաստանի 7 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք: NEWS.am-ի խմբագրություն ահազանգած քաղաքացիների խոսքով` իրենք այնտեղ չեն աշխատում եւ ուղղակի զրկվել են գոյատեւելու միջոցներից:
«Երեք ամիս առաջ ես և ընկերներս եկանք Աբխազիայի Հանրապետություն աշխատելու շինարարությունում: Սկզբից լավ էր, հետո կորոնավիրուսի պատճառով շինարարությունը պասիվացավ փակեցին անցակետերը։ Ելնելով իրավիճակից դիմեցինք արտաքին գործերի նախարություն, պատասխանեցին, թե պետք է դիմենք Սոչիի դեսպանատուն դիմեցինք, պատմեցինք ոչ մի արձագանք, սպասեցինք, անցավ մեկ ամիս արտգործնախարարությունը պատասխանեց, որ մեջբերում եմ` «Բարև Ձեզ, աշխատում ենք այդ ուղղությամբ, արդյունք լինի ձեզ կհայտնենք»: Իսկ դեսպանատունը պատասխանեց, մեջբերում եմ` «Ռուսաստանի սահմանները օտարերկրացիների համար փակ է դեռևս: Դուք գտնվում եք մի այնպիսի երկրում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը չունի դիվանագիտական հարաբերություններ (դուք դա իմանալով եք գնացել): Դեսպանությունը հավատարմագրված է միայն ՌԴ տրածքում: Տվյալ դեպքում Աբխազիայում կարող եք օգնություն ակնկալել միայն հայ համայնքից»»,- պատմեց Աբխազիայում գտնվող :Արշակ Քոչինյանը:
Նա ասաց, որ այս պահին շատ վատ վիճակում են գտնվում եւ ուղղակի չգիտեն` ինչպես վերադառնան Հայաստան:
«Այս պահին ուղղակի գոյատեւում ենք նույնիսկ չունենք կացարան աշխատանք:. Լսել եմ, որ Ռուսաստանում դեսպանը աշխատանք է առաջարկում ցանկացողներին: Գոնե օգնեն գնանք Ռուսաստան, այնտեղ բոլորս էլ հարազատներ ունենք և կօգտվենք այդ հնարավորությունից եւ աշխատանքի կտեղավորվենք»,- հավելեց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...