Կորոնավիրուսի դեմ պայքարը ՀՀ գործող ռեժիմն ամբողջովին տապալել է. Միհրան Հակոբյան
Կորոնավիրուսի դեմ պայքարը ՀՀ գործող ռեժիմը տապալել է, և հիմա փորձում է ինչ-որ հայտարարություններով ինքն իրեն փրկել: Այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում մայիսի 4-ից սահմանափակումների մասնակի վերացմանը:
«Ինչո՞ւ ես արտակարգ դրություն մտցնում այն ժամանակ, երբ կա 1 մահ և ինչո՞ւ ես արտակարգ դրությունը հանում, եթե կա 39 մահ, 1 օրվա ընթացքում էլ 120 վարակակիր: Ո՞րն է տրամաբանությունը: Տրամաբանությունն այն է, որ ներկա ռեժիմը տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, և բոլոր այդ մահերի համար պատասխանատու են պատասխանատուները՝ վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ:
Պետք չէր համեմատվել Իտալիայի, Իսպանիայի կամ Չինաստանի հետ, բավական էր միայն նայել Վրաստանի փորձին: Երջանիկ պատահականություններ չեն լինում. Վրաստանն այսօր, ի տարբերություն Հայաստանի կառավարության, կարողացավ հստակորեն ապահովել արտակարգ դրության ձևաչափից, ոգուց և բովանդակությունից բխող գործողություններ»,- ասել է Միհրան Հակոբյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...