«Stay home»-ը աշխատեց, «մնա տանը»՝ չաշխատեց․ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավիրուսի վտանգավորությունը
«Իրատես» թերթը գրում է.
«Երեկվանից պարետի որոշմամբ անցել ենք ազատ կյանքի՝ մասամբ, առանց հասարակական տրանսպորտի ու որոշակի սահմանափակումներով: Ինչպես՝ Եվրոպան: Համեմատությունն այդքանով ավարտվում է:
Ի տարբերություն Եվրոպայի՝ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավարակի վտանգավորությունը: Եվ Հայաստանում այդպես էլ չընկալվեց կորոնավարակի ճգնաժամի էությունը, և չեղան համարժեք քայլեր: Եվ այն, ինչ Եվրոպայում ու աշխարհում կոչվում էր «Stay home»՝ մնա տանը, իմա՝ կարանտին, աշխատեց, Հայաստանում «մնա տանը» չաշխատեց:
Փաստացի՝ Covid-19-ը մյուս կորոնավիրուսներից ու մյուս համաճարակներից տարբերվում է 3 առանձնահատկություններով: Ոչ միայն բժշկական անզորությամբ՝ ոչ դեղ կա, ոչ պատվաստանյութ, տարածվում է խայտառակ արագ և նույնքան արագ մուտացվում է՝ առաջին: Գլոբալացված աշխարհում պանդեմիան արագ վերածվեց ինֆոդեմիայի, իմա՝ հիվանդության տարածման արագությունը, առողջապահական համակարգերի ձախողումը, մահերի թիվը վերածվեց խուճապի՝ ինֆոդեմիայի՝ երկրորդ: Եվ երրորդ՝ պոլիտիկոդեմիա, իմա՝ լուծում է քաղաքական հարցեր. շարունակում է Թրամփի քաղաքական պատերազմը Չինաստանի դեմ, փոխարինելով առևտրական պատերազմին, լուծում է ԱՄՆ-ԵՄ հակասությունները. ամերիկացիները 7 կողպեքի տակ են պահում պատվաստանյութի մշակման գործընթացը, Մերկելը հայտարարում է՝ Գերմանիան ԱՀԿ-ին փող կտա, ինչ կունենա ԵՄ-ն, կունենա ամբողջ աշխարհը, ռուսները դրդում են ԵՄ-ին պատժամիջոցները հանել:
Պանդեմիայի պատճառով նավթի պահանջարկի անկումից օգտվելով՝ Պուտինը ՕՊԵԿ-ի հետ չէր համաձայնում նավթի հանույթը կրճատելուն, որ ԱՄՆ-ի թերթաքարային նավթը հանի նավթային շուկայից, բայց վրիպեց: Կիսապետքական օգնություն է ուղարկել Նյու Յորք և 600000 դոլար է ուզում մարդասիրական օգնության դիմաց ԱՄՆ-ից: Կորոնավիրուսը միջոց է դարձել միմյանց հին ու նոր հաշիվներ ներկայացնելու:
Միջազգային ֆինանսական կազմակերպությունները համաշխարհային ֆինանսական ջրհեղեղ են կանխատեսում՝ ճգնաժամերի ճգնաժամ, միջազգային կազմակերպությունները գուժում են հնարավոր գործազրկության ու սովի մասին: Այսօրվա պատկերով՝ ոչ առանց հիմքերի: Իսկ մե՞նք: Միայն մեկ թիվ՝ Հայաստանում 7 օրում գրանցվել է 596 վարակակիր: Վրաստանում 582 վարակակիր է գրանցվել 60 օրում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...